Անչափ համեղ և արագ պատրաստվող նախաճաշ, որի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները կգտնվեն բոլորիս սառնարաններում։ Այն ինչ Ձեզանից պահանջվում է՝ բաղադրիչները տապակի մեջ հերթականությամբ դասավորել, դնել գազօջախին և սպասել 10ր․։ Վե՛րջ, համեղ նախաճաշը պատրաստ է։
Ձեզ հարկավոր է
- լավաշ- 4 հատ,
- ձու- 3 հատ,
- երշիկ- 100գր․,
- պանիր- 120գր․,
- լոլիկ- 1հատ․,
- կարագ-10գր․,
- աղ, բիբար՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակին ծանոթանալու համար դիտեք տեսանյութը