Այսօր ներկայացնում ենք նախաճաշի համար նախատեսված պարզ ու արագ պատրաստվող բաղադրատոմս, որի պատրաստման համար անհրաժեշտ է 10 -15 րոպե։ Կարևորն այն է, որ այն դուր կգա յուրաքանչյուչին։
Եռանկյունաձև բլիթներ
ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
- Լավաշ- 200գր․,
- երշիկ կամ խոզապուխտ- 200գր․,
- լոլիկ- 3 հատ,
- հալվող պանիր- 150գր․,
- ձու- 2 հատ,
- աղ, բիբար ըստ՝ ճաշակի,
- ձեթ 1-2գդալ։
Պատրաստման եղանակը
- Լավաշը կտրում ենք 10սմ․ հաստությամբ։
- Երշիկը (կամ խոզապուծտը) և պանիրը կտրատում ենք մանր խորանարդների տեսքով, այնուհետև նոոյն ձևով կտրատում ենք լոլիկը (եթե լոլիկ չեք սիրում կարող եք չօգտագործել)։
- Նախապես կտրատած լավաշի վրա հերթականությամբ լցնում ենք բաղադրիչները և այն փաթաթում ենք եռանկյունաձև։
- Տարրայի մեջ հարում ենք ձվերն, ավելացնում աղն ու բիբարը։ Բլիթները թաթախում ենք ձվով և տապակում ձեթով պատված տապակում․։ Բլիթներն անհրաժեշտ է տապակել մինչև ոսկեգույն դառնալը։
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ