Բլինչիկի բաղադրատոմս գարեջրով
Խմորի համար հարկավոր է
- Գարեջուր- 1 բաժակ
- կաթ- 1 բաժակ
- ալյուր- 1 բաժակ
- շաքարավազ- 1դ․գդ
- ձու- 2 հատ
- սոդա -1/2թ․գդ
- արևածաղկի ձեթ- 4դ․գդ
- աղ
Միջուկի համար
- Տավարի աղացած միս- 500գր
- գլուխ սոխ- 1-2 հատ
- գազար -1 հատ
Պատրաստման եղանակը
- Ձուն և աղը հարել։ Ավելացնել կաթը, գարեջուրն ու սոդան։
- Այնուհետև քիչ- քիչ ավելացնել ալյուն ուշադիր հարելով, որպեսզի ալյուրն ամբողջությամբ լուծվի և գնդեր չմնան։
- Վերջում ավելացնել ձեթն ու պատրաստել բլինչիկի շերտերը։
Պատրաստել միջուկը
Տավարի միսը տապակել ավելացնել սոխն ու քերիչով անցկացրած գազարը։Աղ ու բիբար ցանել ըստ ճաշակի։ Միջուկը լցնել պատրաստի շերտերին և փափափել։
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ