Երազած պաշտոնին ու կարիերային հասնելու 5 պարզ ճանապարհ…

1. Առաջին, ամենապարզ, բայց առանցքային կանոնը: Հասկանալ, թե ուր ես գնում եւ որտեղ ես ուզում հայտնվել 3-5-10 տարուց: Եթե ինքդ քեզ փորձես միանգամից մի քանի ուղղությամբ, գուցե ոչ մեկում հաջողություն չունենաս և հիասթափվելով` ընդհանրապես հրաժարվես որևէ փորձից:

Իսկ դա սեփական հեռանկարների սանդուղքով սահուն վայրէջքի սկիզբն է: Ավելի արդյունավետ կլինի չշեղվել էությունից եւ կենտրոնացած մնալ մեկ բանի վրա:

2. Խորհուրդներ հարցրու եւ տուր: Մի վախեցիր «թույլ» սեռ լինել և օգնություն խնդրել գործընկերներից: Կզարմանաս, թե քանի մարդ պատահաբար «տեղյակ» կլինի, զրույցի համար հրաշալի կապեր խորհուրդ կտա եւ գործնական հոդվածներ:

Բայց հիշիր, կարեւոր է, որ դու ինքդ բաց և պատրաստ լինես օգնել և կապեր հաստատել գործընկերների հետ: Ապագայի համար պահեստային միջոցներ կուտակիր. երբ դու օգնության կարիք ունենաս, արդեն կիմանաս, թե ում դիմես:

3. «Տեղում մնալու համար անհրաժեշտ է վազել»: Լ. Քերոլից այս մեջբերումը մեր օրերում հատկապես այժմեական է դառնում:

Տեխնոլոգիաները և հնարքները փոխվում են, հասանելի են դառնում տեղեկատվության ավելի մեծ ծավալներ. ոմանք դրանից մրցակցային առավելություններ են քաղում, ուրիշները ժամանակին հարմարվելու անկարողության հետեւանքով ստիպված են նահանջել դիրքերից:

Ահա թե ինչու շատ կարեւոր է նորը ճանաչելով` անմիջապես ջանալ դա աշխատանքի մեջ ներառել, չթողնել «նավակողից այն կողմ»: Միայն պրակտիկայի միջոցով են մշակվում հմտությունները և ամրապնդվում նոր գիտելիքները:

4. Հավակնությունները հրաշալի երեւույթներ են: Կարծիք կա, թե «նախաձեռնությունը պատժվում է», սակայն հաջող աշխատակիցը հենց պրոակտիվությամբ և պատասխանատվությամբ է աչքի ընկնում:

Եթե ուզում ես աշխատանքից առավելագույն դրական արդյունք ստանալ, տեսնել սեփական գործողությունների դրական արդյունքները և քեզ իրոք արդյունավետ պրոֆեսիոնալ զգալ, անհրաժեշտ է ստանձնել սեփական կյանքի կառավարումը: Ավելի լավ է ռիսկի դիմել և սխալվել, քան ընդհանրապես չփորձել: Եվ քեզ կնկատեն:

5. Ինքնաբավ եղիր: Պիտի դու լինես քո տիեզերքի կենտրոնը: Եթե քո առաջնահերթությունն աշխատանքն է, նման կենսական համակարգը հազիվ թե կարելի է կայուն կոչել:

Ժամանակակից մարդու կյանքը տարբեր, բայց միանման կարեւորություն ունեցող ոլորտների համադրությունն է` տուն և ընտանիք, առողջություն և ֆիզիկական լավ վիճակ, անձնական և ընկերական հարաբերություններ, հանգիստ և հաճույք:

Շատ կարեւոր է դրանց միջև հավասարակշռություն գտնել: Ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ, թե ինչն է քեզ ուրախացնում աշխատասենյակի սահմաններից դուրս. Չէ որ այն ամենը, ինչ անում ես աշխատանքից դուրս, կյանքն ավելի վառ է դարձնում եւ թույլ է տալիս առաջ շարժվել: