Կալցիումն օրգանիզմին անհրաժեշտ է արյան, նյարդերի և ոսկորների ճիշտ աշխատանքի համար: Կալցիումի դեֆիցիտը կարող է շատ խնդիրներ առաջացնել:
Քանի որ կալցիումը նոր բջիջներ է ձևավորում, անհրաժեշտ է ոսկորների, ատամների, մկանների առողջության, նյարդերի, հորմոնների գործողության, արյան մակարդման համար:
Եթե մարդը չի ստանում օրական խորհուրդ տրվող 1000-1300 մգ կալցիում, ապա այդ վիտամինի պակաս է ունենում:
Կանայք հետդաշտանադադարի շրջանում, վեգանները և լակտոզա չտանող մարդիկ առանձնակի հակված են կալցիումի պակասի առաջացման:
Կալցիումի պակասի դեպքում մարդու օրգանիզմը կարող է թուլացնել ոսկորները, կարող են տարբեր հիվանդություններ առաջանալ:
Ներկայացնում ենք կալցիումի պակասի 9 հիմնական նշան:
- Ոսկորների խտության նվազեցում: Դա կալցիումի պակասի ամենավտանգավոր նշաններից է, քանի որ կարող է կոտրվածքների հանգեցնել:
- Մկանային ջղաձգություններ առաջանում են, որովհետև կալցիումը սովորաբար օգնում է կարգավորել մկանային կծկումները:
- Թեթև կապտուկներ: Կալցիումի պակասի դեպքում վնասվածքներն ավելի արտահայտված են լինում:
- Ցավոտ ամսականներ: Այդ օրերի ուժեղ ջղաձգությունները կարող են կալցիումի պակասի պատճառով լինել:
- Հիշողության կորուստը կալցիումի պակասի ամենալուրջ նշաններից է:
- Ատամի ցավ: Կալցիումի պակասի դեպքում ատամները թուլանում են:
- Փխրուն եղունգներ:
- Թմրություն կամ ծակծկոց:
- Ուժերի անկում: Կալցիումի պակասի դեպքում կարող է ընդհանուր հոգնածության զգացում առաջանալ:
Բավականաչափ կալցիում օգտագործեք: 9-18 տարեկան մարդիկ օրական 1300 մգ կալցիումի կարիք ունեն, 19 -50 տարեկան մարդիկ՝ 1000 մգ:
Հղիներին կամ կերակրող մայրերին կարող է ավելի շատ պահանջվել՝ մոտ 1200 մգ: 50 տարեկանից հետո կանանց անհրաժեշտ է առնվազն 1200 մգ օրական, տղամարդկանց՝ 1000 մգ:
Կալցիում կարելի է որպես հավելում ընդունել կամ սննդակարգի միջոցով: Կարևոր է նաև բավականաչափ վիտամին D ստանալ,քանի որ այն օրգանիզմին օգնում է կլանել կալցիումը:
Ինչպես կարող եք բավականաչափ կալցիում ստանալ:
Կալցիումի բարձր պարունակությամբ մթերքներ՝
- Մուգ տերևավոր կանաչի,
- Պանիր,
- Կաթ,
- Յոգուրտ,
- Սոյայով մթերքներ,
- Բրոկոլի,
- Կանաչ լոբի,
- Ձուկ,
- Նուշ: