Երեկոյան եկեք բոլորս միասին աղոթենք…

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ Արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր Քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որառատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:

Ողորմի՛ր Տե՛ր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն.և հիվանդներին, վշտահարներին,ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու,

Ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և գիտեցածից էլ ավելի:

Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին Քե՜զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն: