Երեկոյան ընտանիքով հնչեցրեք այս ԱՂՈԹՔԸ և Աստծուց օգնություն խնդրեք

Քո Խաչը թող ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ Հոր փառքով երևաս լուսավոր ամպերի վրա: Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` Քեզ հուսացողներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք`

Քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ և փրկության ժառանգորդներ:

Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր Փրկիչ Աստված, Քո Մեծ Անվան փառավորության համար,

Տե՛ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը, Քո Սուրբ Անվան համար: Սուրբ և Պատվական Խաչիդ հովանու տակ պարսպված և խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած և Քեզ հուսացող ժողովրդին:

Փրկի՛ր մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներից:Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք Քեզ,Հորդ և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից:

ԱՄԵՆ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика