Հոգեբաններն ասում են, որ յուրաքանչյուր մարդու երջանկությունն իր ձեռքերում, նույնիսկ եթե չկան օբյեկտիվ պատճառներ ուրախանալու համար կարելի է ներքին ներդաշնակություն ձեռք բերել և երջանիկ լինել:
Մեր հարաբերություններից և մեր ջանքերից է կախված այն, թե որքանով ենք մենք երջանիկ, իսկ դա իր հերթին ազդում է մեր արտաքին տեսքի, առողջոթյան և կյանքի տևողության վրա:
Երջանիկ լինելու կանոնները, 5 խորհուրդ, որոնք կօգնեն ապրել երկար և երջանիկ
- ժպտացեք ամեն օր, փորձեք ավելի հաճախակի ժպտալ: Ժպտացեք պատահական անցորդներին, վաճառողուհուն, տրանսպորտի վարորդին և այլն; Նվիրեք այդ անգին գանձը մարդկանց;
- Ավելի շատ ժամանակ անցկացրեք տարեցների և երեխաների հետ; Հոգեբանները վստահեցնում են, որ դա գործում է ցանկացած թերապիայից լավ:
- Մի անհանգստացեք , թե ինչ են մտածում ուրիշները: Շատ հաճախ մարդիկ ժամանակ են մեռցնում խոսելով ուրիշ մարկանց մասին: Մի անհանգստացեք, թե ինչ կասեն ձեր մասին, թույլ մի տվեք դատարկախոս- շատախոսներին ազդել ձեր տրամադրության և աշխարհընկալման վրա:
- Երազեք: Երազելն անհրաժեշտություն է: Կյանքում շատ կարևոր է նպատակներ ունենալ և փորձել
դրանք իրականացնել: Պարզապես երազեք: - Բարի գործ արեք; Երբ մենք օգնում ենք, նվիրում ենք, աջակցություն ենք ցուցաբերում մեր սրտերը լցվում են ուրախությամբ: Օրինակ, փորձեք տանից դուրս գալիս մի փոքրիկ հացի փշրանք վերցել և կերակրել թռչուններին: Թող բարություն անելը սովորական դառնա և դուք կզգաք, թե որքան երջանիկ եք: