Բաղադրիչներ
- 3 դդմիկ
- 1 վարունգ
- 1 հավկիթ
- 3 ճաշի գդալ վարսակաձավար (օвсянка)
- 2 ճաշի գդալ յոգուրտ
- համեմունքներ, կանաչի, աղ, բիբար
Պատրաստումը
- Դդմիկն ու վարունգը անցկացնել քերիչով, ավելացնել համեմունքները, խառնել, 5 րոպե անց ավելացնել վարսակաձավարը, կրկին խառնել:
- Առանձին տարայի մեջ հարել հավկիթն ու յոգուրտը, ավելացնել ստացված զանգվածին, ապա գդալով վերցնել փոքրիկ չափաբաժիններ ու տապակել թավայի մեջ: