Սիրո՞ւմ եք վարդեր։ Այս չքնաղ ծաղիկն անհնար է չսիրելը։ Ծաղիկների թագուհի վարդը կարող է նաև անհատի արտացոլանքը դառնալ։ Նայեք նկարին և ընտրեք այն մեկը, որն ամենից շատ է ձեզ դուր գալիս։ Հենց այդ ծաղիկն էլ ձեր բնավորության մասին կպատմի։
- Այս վարդը կընտրի ազնիվ և բաց մարդը։ Սա համարձակ, նպատակասլաց անհատ է՝ լավ ինտուիցիայով։ Կարմիր վարդերի սիրահարները գիտեն ինչ են ուզում և հասնում են իրենց նպատակներին։ Այս մարդիկ մշտապես շտապում են և մոռանում են հանգստանալ։ Պետք է սովորել երբեմն թուլանալ, զբոսնել, լավ ֆիլմ դիտել կամ գիրք կարդալ՝ բազմոցին պառկած։
- Ծաղկի այս ընտրությունը խոսում է բնավորության բացառիկության մասին. դու սիրում ես հոգ տանել շրջապատի մասին։ Բարեկամները քեզ համար առաջին տեղում են։
- Այս ընտրությունը խոսում է մարդու զգացմունքայնության մասին։ Դու հաճախ ես քեզ զգում ոչ հարմարավետ զգում ավելորդ անհանգստությունների պատճառով։ Դադարիր վախենալ ուրիշների կարծիքից և թուլացիր։
- Դու անուղղելի լավատես ես, ստեղծագործ ոգի ունես։ Քեզ հետ միշտ զրուցելը հետաքրքիր է, դու բաց ես նոր ծանոթությունների և արկածների համար։
- Նուրբ դեղին վարդերն ընտրում են աշխատասեր մարդիկ։ Դուք բավարար կարգապահ եք մարդ եք։ Բայց ժամանակն է անձնական կյանքի շուրջ խորհելու. սիրելիի հետ ուրախությամբ կիսվելը շատ ավելի հաճելի է, քան ուրախությունը միայնակ ապրելը։
- Դու սիրում ես ապագայի պլաններ կառուցել, սակայն մոռանում ես վայելել ներկան։ Երազելու փոխարեն սկսիր իրականություն դարձնել երազանքներդ հենց հիմա։