Երեք խորհրդանիշներից մեկի ընտրության պարզ գրաֆիկական թեստը կօգնի Ձեզ պարզել, թե բնավորության որ հատկանիշներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Կարևոր է ոչ թե շատ երկար նայել նկարներին, այլ ընտրել այն, որն առաջինը նկատեցիք:
Խորհրդանիշ 1
Եթե Դուք ընտրել եք առաջին խորհրդանիշը, ապա շատ ինտուիտիվ եք: Կյանքում Դուք հաճախ դիմում եք այլ մարդկանց խորհրդատվությանը, չնայած ենթագիտակցորեն գիտեք պատասխանը և գիտեք, թե որն է մեզ համար լավագույնը:
Վստահեք Ձեր ինտուիցիային, քանի որ գիտեք, որ այն հազվադեպ է Ձեզ ձախողում: Հետևեք Ձեր երազանքին և արեք այն, ինչ լավ է Ձեզ համար: Նաև սովորեք լսել Ձեր մարմնին և արձագանքել դրանում տեղի ունեցող փոփոխություններին:
Խորհրդանիշ 2
Երկրորդ խորհրդանիշը սովորաբար ընտրում են բնածին առաջնորդները: Դուք մարդ եք, ով կարող է ազդել ուրիշների վրա, նույնիսկ եթե նրանք տեղյակ չեն: Շատերը խորհուրդ են խնդրում ձեզանից: Եթե տեղյակ լինեք Ձեր ունակություններին, ապա հեշտությամբ կլինեք առաջնորդի դերում:
Դուք կարող եք դառնալ մարդ, որը ոգեշնչում է ուրիշներին քայլեր ձեռնարկել: Կարող եք նաև նոր լուծումներ փնտրել, «նոր ուղիներ», որոնց դեռ համարձակություն չեք ունեցել անցնելու:
Խորհրդանիշ 3
Երրորդ խորհրդանիշն ընտրում են այն մարդիկ, ովքեր սիրում են սովորել նոր հմտություններ:Ձեր միտքն ավելի լավ է աշխատում, երբ ընդլայնում Ձեր գիտելիքները: Դուք սիրում եք սովորել, լսել դասախոսություններ, ինչպես նաև ցանկանում եք առցանց դասընթացների մասնակցել:
Ենթագիտակցորեն, Դուք անընդհատ փորձում եք խթանել Ձեր ուղեղը՝ ավելի ու ավելի նոր տեղեկություններ ներմուծելով:Սա կօգնի Ձեզ կարիերա կառուցել: