ԹԵՍՏ: Ընտրեք Ձեր ճանապարհը

Այս հետաքրքիր թեստը կբացահայտի ձեր ներքին «եսը» եւ կպատասխանի անհանգստացնող հարցերի:Կյանքի ո՞ր ճանապարհը կընտրեք դուք: Ինչու՞: Ո՞ւր կտանի ձեզ ձեր նախընտրած ճանապարհը:

Նայեք նկարներին եւ ընտրեք այն ճանապարհը, որով կցանկանայիք քայլել կամ զբոսնել:

  1. Դուք ընտրել եք ազատության ճանապարհը: Ձեզ համար կարեւոր են անկախությունն ու անձնական տարածքը: Դուք ինքներդ եք կառուցում ձեր կյանքը: Դուք առանձնանում եք սառը բանականությամբ, եռանդով ու նպատակասլացությամբ: Դուք խելացի եք օգտագործում ձեր էներգիան ու ժամանակը: Վստահ գիտեք ինչ եք ուզում եւ հասնում եք դրան:
  2. Դուք ընտրել եք ձեր փոքրիկ աշխարհը տանող ճանապարհը: Ձեր կյանքում տեղ չկա ավելորդ մարդկանց համար: Չնայած ունեք մտերիմներ ու ընկերներ, սակայն ձեզ լավ եք զգում միայնության մեջ: Ունեք հարուստ ներաշխարհ, տեսնում ու լսում եք այն, ինչը մյուսներին հասու չէ:
  3. Դուք ընտրել եք դրականի ճանապարհը: Սիրում եք կյանքն ու շատ լավատես եք: Երբեք չեք դադարում սովորել: Սովոր եք արդյունավետ օգտագործել ամեն օրն ու օգուտ ստանալ ամեն գործից:
  4. Դուք ընտրել եք փոփոխությունների արահետը: Ձեզ չի վախեցնում ապագան, դուք այն ակտիվորեն պլանավորում եք: Շտապում եք ապրել եւ միշտ բաց եք փոփոխությունների համար: Շրջապատին երբեմն թվում է, թե դուք լողում եք հոսանքին հակառակ, խախտում եք ընդունված կանոնները: Բայց հենց դրա համար էլ ձեզ հարգում են:
  5. Դուք ընտրել եք ներդաշնակության ու կայունության ճանապարհը: Դուք ուզում եք վստահ լինել վաղվաա օրվա վրա: Ամեն կերպ ջանում եք պահպանել կայունությունը կյանքում: Ձեզ համար կարեւոր է ներքին հանգստությունը, լավ հարաբերությունները, ներդաշնակությունն ամեն ինչում: Բնույթով դուք բաց մարդ եք: Չեք սիրում կոնֆլիկտներ:
  6. Դուք ընտրել եք հանգստության ու ճշմարտության ուղին: Չնայած ձգտում եք չափավոր ու հանգիստ կյանքի, ձեր ներաշխարհը չի դադարում զարգանալ: Դուք կյանքի իմաստի հավերժ փնտրտուքների մեջ եք: Երկար ժամանակ եք տրամադրում մտորումներին ու փիլիսոփայությանը: Հետաքրքիր զրուցակից եք: Շատ բան գիտեք ու ունեք սեփական կարծիք: Գնահատում եք ինչ ունեք, որոշումներ եք կայացնում զգուշությամբ:
Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика