Հաճախադեպ են անբացատրելի իրավիճակները,պահերը,երբ ներքին ինչ որ պահանջ անհանգստացնում է մեզ, սակայն ինքներս անգամ չենք կարողանում հստակեցնել մեզ համար,թե մասնավորապես ինչն է պակաս մեր կյանքում լիարժեք երջանկության և բավարարության զգացողության համար:Առաջարկվող թեստը մի փոքրիկ հուշում կարող է հանդիսանալ այս պարագայում:Ընտրելով բերված կժերից մեկը՝ ընթերցեք մեկնաբանությունը:
- Կյանքի այս փուլում ձեզ ամենից շատ պակասում է անցյալում մնացած շատ թանկ ու կարևոր անձ: Հաճախ եք նրան կարոտում: Նրա ներկայությունը կարող է հիմնովին փոխել ձեր հոգեվիճակն ու զգացողությունները
- Ձեզ պակասում է գործնական տեղեկատվություն, շարժ, ինչ-որ կարևոր գործունեությամբ զբաղվելու առիթ
- Զգացմունքային հաճախակի լարվածության պատճառով այս պահին ձեզ չի բավարարում հոգևոր հանգստությունն ու անդորրը,մի փոքր դադարը
- Լինելով զգացմունքներով առաջնորդվող մարդ՝ ձեզ չի բավարարում ռեալ ու պրակտիվ որոշումներ կայացնելու կարողությունը:Հաճախակի զգացական դաշտի ազդեցության տակ ընկնելը խանգարում է որոշումների կայացման արդյունավետության գործին: