Կանայք տարբեր վարք են դրսևորում աշխատավայրում և տանը: Խոսքը ոչ միայն շփման ձևի, այլև դիրքի մասին է, որով կինը նստում է: Cluber.com.ua-ի հաղորդմամբ՝ ոտքերի դիրքը հնարավորություն է տալիս բավական շատ բան իմանալ կնոջ բնավորության մասին:
- Մարդիկ այս կանանց չափազանց սառն են համարում, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Նրանք համբերատար են, հավասարակշռված, սակայն աշխատակիցները դժվարությամբ են հասկանում նրանց:
- Կոնֆլիկտային իրավիճակներում զիջումների են գնում, սակայն այլ իրավիճակներում թույլ չեն տալիս ղեկավարել իրենց: Ինչ էլ պատահի, նրանք միշտ կհասնեն նախանշված նպատակին: Նրանց համար կարևորն ուշադրության կենտրոնում լինելն է:
- Ուժեղ բնավորությունն այս կանանց գլխավոր առավելությունն ու թերությունն է միևնույն ժամանակ: Առավելությունն այն է, որ նրանք գիտեն՝ ինչ են ուզում, իսկ թերությունն արտահայտվում է սխալներ գործելիս. այս կանայք չեն կարողանում ընդունել իրենց սխալները:
- Պատրաստ են սարեր շուռ տալ՝ սեփական նպատակներին հասնելու համար: Երբեմն սա իսկապես առավելություն է: Բայց ցանկությունների պոռթկման արդյունքում նրանք անցնում են սահմանները, ինչը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Չեն սիրում նստել մի տեղում և սպասել:
- Վճռական չեն: Վախենում են միշտ և ամեն ինչից, մշտապես անհանգստանում են որևէ բանից: Բայց երբեմն հենց այս առանձնահատկությունն է գրավում մարդկանց ուշադրությունը: