Դեպի ու՞ր է ձեզ տանում կյանքի ուղին․․․ ընտրեք 4 քարտերից մեկը և մի քիչ կտեսնեք ձեր ապագան։
Քարտ 1
Դուք երբեք չեք վախեցել որոշումներ կայացնելուց, սակայն վաղուց նկատել եք, որ ձեզ համար լավ պահերին բոլորը ձեր կողքին են, սակայն դժվար պահին երես են թեքում։Ձեզ համար սխալ մարդկանց պատճառով, ում ժամանակին ներս եք թողել ձեր կյանք,ձեր հոգին կարծես այրված ու սառած լինի, սակայն շուտով ձեր կյանքում առանձնահատուկ մարդ կհայտնվի, ով լույս ու համ կբերի։ Դա տեղի կունենա ամենաանսպասելի պահի և ամենաանկախատեսելի կերպով։ Ձեր հետագա կյանքը շատ կփոխվի։
Քարտ 2
Ցավալի է,որ որոշ մարդիկ բաց են թողնում հասանելի հնարավորությունները։ Կայաններ, որոնք կարող էին լրացված լինել, մնացել են դատարկ։ Դուք բաց եք թողնում բազմաթիվ երջանիկ ակնթարթներ, որոնք ձեզ տալիս է կյանքը։ Եվ մարդ չկա, ով կարող է ասել, թե որքան շատ բան եք կորցրել ձեր պասիվության պատճառով։ Նայեք ձեր շուրջը և կտեսնեք, թե որքան շատ են մարդիկ, ովքեր ձեզ բարին են կամենում և ցանկանում ավելի լավ ճանաչել։
Քարտ 3
Դուք անցել եք շատ դժվարությունների միջով, բազմաթիվ սխալներ եք գործել,սակայն յուրաքանչյուր սխալն ընդունել եք որպես կյանքի դաս , և օգնել ձեզ գտնել անհրաժեշտ ներդաշնակություն և խաղաղություն ։ Դուք կուրորեն հավատացել եք մարդկանց, և նրանք դավաճանել են ձեզ , դրա համար էլ ավելի ուշադիր և դատող եք դարձել , ավելի երկար եք մտածում՝ նախքան որոշումներ կայացնելը։ Ոչ ոք չպիտի քննադատի ձեզ,քանի որ իրականում ոչ մեկ չգիտի,թե ինչերի միջով եք անցել։Շատ երազանքներ,որոնք կցանկանայիք,որ կատարվեին, արդեն իրականացել են, և դրա շնորհիվ երջանիկ եք։ Կատարված երազանքները ձեր դեմքին հրաշք ժպիտ են առաջացրել՝ ուժ տալով բարձր գլխով առաջ գնալու համար, իսկ դժվարությունները ձեզ կոփել են։
Քարտ 4
Շատ հետաքրքիր կյանքով եք ապրել, լի հաճելի, բայց և ծանր պահերով։ Սակայն ձեզ շրջապատող մարդկանց շնորհիվ հաղթահարել եք դժվարությունները՝ առանց ժպիտը կորցնելու։ Շատ անգամ եք ցանկացել թողնել ամեն ինչ և հանձնվել, սակայն ձեր կյանքում կան առանձնահատուկ մարդիկ, ովքեր ձեզ դեպի իրականություն են վերադարձրել և օգնել հաղթել։ Ձեզ լավ ու կայուն ապագա է սպասում։ Դուք դեպի ձեզ եք ձգում միայն լավ մարդկանց։ Դուք սիրում եք, և կարող եք նվիրել սեր ու կյանք, ձեր մտերիմներն էլ նույնն են անում։ Մնում է հոգալ միայն ֆինանսական անվտանգության մասին։