Նպատակներն ու երազանքները,թերևս մեզ առաջ մղող ամենաէական և որոշիչ խթանիչ են: Դրանք են լիցքավորում դեպի հաջողության բարձրակետին հասնելու դժվարագույն ուղին: Հոգու խորքում պահված նվիրական երազանք, ցանկություն, նպատակ կարող է իրականանալ ներքին էներգետիկ դաշտի տրամադրվածության շնորհիվ:Առաջարկում ենք ընտրել տրված քարտերից մեկը տեսնել թե երբ կիրականանա ձեր հոգու թաքստոցում պահված երազանքներն ու ցանկությունները:
- Անհամբեր ու անհանգիստ բնույթի պատճառով հաճախ եք հուսահատվում՝ հետին պլան մղելով ձեր բաղձանքները բայց իզուր: Անհրաժեշտ է մի փոքր համբերություն և հավատ, ու ձեր երազանքները կիրականանան։
- Շուտով հիասքանչ իրադարձություններ կկատարվեն ձեր կյանքում, ուստի հեռացրեք ձեզանից անհաջողության կանխակալ զգացողությունը։
- Ձեր հնարավորությունների և ցանկությունների սահմանները հստակեցնելու ժամանակն է, երբ պետք է թողնեք ձեզ տանջող մտքերը և լավագույնի տրամադրվածությամբ գործեք։
- Բարությամբ ու դրականի տրամադրվածությամբ մոտալուտ ապագայում կհաջողվի էական, շոշափելի արդյունք գրանցել: Բավականին մոտ է ձեր հաջողությունը, այնպես որ եղեք պոզիտիվ ու ձեռնարկող։