Թոռները երկար փնտրտուքներից հետո տատիկի թողած ժառանգությունը գտան բավականին տարօրինակ վայրում

Զարմանալի պատմություն է տեղի ունեցել մի բրիտանական ընտանիքում։ Երբ տատիկը մահացավ, բարեկամներն իմացան, որ կինն ամբողջ կյանքում հավաքել է թանկարժեք զարդեր։ Զարդերի քանակը, դրանց արժեքը,ինչպես նաև գտնվելու վայրը՝ մեծ առեղծված էր։

Հարազատները երկար ժամանակ որոնում էին գանձերը, բայց բոլոր գործողություններն ապարդյուն էին։ Եվ նրանք որոշեցին դիմել հատուկ ծառայության աշխատակիցների, ովքեր աճուրդ կազմակերպող մասնագետներ էին, որպիսի վերջիններս օգնեն գտել տատիկի տանը թաքնված զարդերը։

Նրանց հաջողվեց գտնել, բայց վայրը, որտեղ թաքնված էին դրանք, այնքան էլ սովորական չէ։

Զարդերը հուսալի և թաքուն տեղում էին․ սառցարանում՝ սառեցված հորթի մսի տակ։

—Հանգուցյալի բարեկամները դիմել էին մեզ, քանի որ իմացել էին, որ իրենց տատիկը տանը ինչ -որ թանկարժեք զարդեր է պահել։ Տարեց մարդկանց համար հատկանշական է դա, չէ որ իրենց ժամանակներում ավելի հուսալի տեղ չկար, քան սեփական կացարանը, — հետագայում պատմել են ընկերության աշխատակիցները։

Որոնումները բարդանում էին նրանով, որ ոչ ոք չգիտեր, թե խոսքը ինչպիսի զարդերի մասին է և ինչ քանակությամբ են դրանք։ Միակ հայտնի ինֆորմացիան այն էր, որ 1960-ականներին տարեց կինը աճուրդների ժամանակ և վերավաճառողներից արժեքավոր զարդեր էր գնում։

Տունը շատ հին էր, պատերն ու հատակները փլվում էին, բարեկամներն այքնան էլ մեծ հույս չունեին, որ կգտնեն որևէ մի բան։ Սակայն, պատահաբար բացելով սառցարանը՝ հայտնաբերեցին Վերածննդի դարաշրջանի զարդեր։

Թոռները որոշեցին վաճառել տատիկի ունեցվածքը։Գտածոն կազմված էր 30 կտորից, այդ թվում նաև 40000 եվրո արժողությամբ կուլոնը։ Հաջողվել էր գտնել ոչ միայն զարդերը, այլևս դրանց գնման փաստաթղթերը, ինչն էլ բարձրացրել է ընդհանուր հավաքածուի արժեքը՝ թույլ տալով վաճառել ամբողջը 115 000 եվրոյի դիմաց։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *