Այուրվեդյան բժշկության համաձայն՝ գլխի որոշակի հատվածներում նկատվող մշտական ցավը կարող է վկայել բացարձակապես այլ օրգանների խնդիրների մասին:
Ընդ որում՝ յուրաքանրյուր հատվածի ցավը պայմանավորված է լինում այս կամ այն օրգանի աշխատանքի խանգարումներով:
Ստորև բերված նկարում ներկայացված է, թե որ հատվածի ցավը ինչ խնդրով է պայմանավորված:
Ինչի մասին է վկայում մշտական գլխացավը
- Լարվածություն և լնդերի ու ատամների վարակներ:
- Ակնագնդերի հատվածի ցավը վկայում է օրգանիզմում թթվայնության բարձր մակարդակի մասին:
- Ակնակապիճների հատվածի ցավն առաջանում է գաստրիտի ժամանակ:
- Ստամոքսի բորբոքային հիվանդություններ:
- Այս հատվածի ցավերը պայմանավորված են լինում խոցային հիվանդությամբ:
- Աղիների աշխատանքի խանգարումներ:
- Արգանդափողերի խնդիրներ:
- Երիկամների հիվանդություններ:
- Միզուղիների հիվանդություններ:
- Նյարդացավեր (նևրալգիաներ):
- Կատարակտի (աչքի ոսպնյակի մթագնում) զարգացում:
- Քունքի հատվածի ցավն առաջանում է գլխուղեղի և ողնուղեղային նյարդի աշխատանքի խանգարման դեպքում:
Բուժարարները սակայն նշում են, որ այս հատվածների ցավերը կարող են իսկապես պայմանավորված լինել առողջական այլ խնդիրներով, միայն եթե կրում են երկարատև ու պարբերական բնույթ: