Ի՞նչ օգտակար հատկություններով է օժտված ռեհանի թուրմը

Ռեհանի հոտը ախորժակ է առաջացնում: Այն տնական բժշկության մեջ օգտագործվում է շատ հաճախ.

Աչքերի և ականջների բորբոքման դեպքում. Աչքի հիվանդությունների բուժման համար (կոնյուկտիվիտ, ծակոցներ, գլաուկոմա) 1 գդալ չոր ռեհանով և 1 բաժակ եռացած ջրով լուծույթ պատրաստել: Դրանով օրը մի քանի անգամ լվանում եք աչքերը:

Անոթների, գլխացավերի, հոգնածության դեպքում. Ռեհանով թուրմ պատրաստեք, թողեք 15-20 րոպե հանգստանա: Այն կիտրոնով, շաքարավազով և մեղրով օրեկան 2 անգամ օգատգործեք:

Կոկորդի և ատամի ցավի դեպքում. Այն կարող է ոչնչացնել բերանի մեջ գտնվող մանրէների 99% -ը, առանց վնաս հասցնելով օրգանիզմին: Ատամի ցավի, կարիեսի և քարի դեպքում կարելի է օրեկան մի քանի տերև ռեհան ծամել:

Սրտխառնոցի, այրոցի դեպքում. Ռեհանի լուծույթը վերացնում է սրտխառնոցը և փսխումը: Ռեհան տերևները կօգնեն հաղթահարել թունավորումը: Հետևաբար, անուշահոտ խոտը ճաշատեսակների, հատկապես մսի մեջ են օգատգործում:

Այն նաև կարգավորում է աղիների միկրոֆլորան:

Այն բարելավում է մաշկն ու մազերը: Ռեհանով տնային դիմակները մաշկը դարձնում են հարթ:

Որպեսզի մազերը հաստ, առաձգական և փայլուն լինեն, գլխի մաշկի քորոցը և չորությունը անցնի, ռեհանի լուծույթ գլուխը լվացեք: Դուք պետք է լցնեք 100 գրամ չորացրած կամ թարմ ռեհան 0,5 լիտր եռացող ջրի մեջ, թողեք կես ժամ և դրանով վերջում լվնաք մազերը:

Փորձագետները խորհուրդ են տալիս ամեն օր թարմ կամ չորացրած ռեհան ուտել, հատկապես ցուրտ եղանակին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *