Իմերեթական խաչապուրի: Այս բաղադրատոմսը Դուք դեռ չեք փորձել

Բաղադրությունը`

  • 2 բաժակ տաք ջուր
  • 2 ճաշի գդալ շաքարավազ
  • 1ճաշի գդալ խմորիչ
  • 1 թեյի գդալ աղ
  • 50 գրամ կարագ
  • 0.5 բաժակ ձեթ
  • 1 կգ ալյուր
  • 1 կգ պանիր
  • 2 հատ ձու

Պատրաստման եղանակը`

  1. Լցնել ջուրը, շաքարավազը և խմորիչը: Այն խառնել և թողնել 15-20 րոպե, ապա ավելացնել աղ:
  2. Կարագն ու ձեթը խառնել և լցնել ջրով բաղադրության վրա: Ավելացնել ալյուր և թողնել մեկ ժամ խմորը հանգստանա: Պանիրը ճզմել, վրան ավելացնել ձվի սպիտակուց և այն խառնել:
  3. Խմորը բաժանել 2 մասի և այն բարակ բացել: Խմորի վրա լցնել պանիրը և ապա մյուս շերտով ծածկել խմորը: Ձվի դեղնուց քսել վրա: Այն դնել 200 С ջեռոցի մեջ 20 րոպե:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *