Փորձագետները համարում են, որ իրենք հասկացել են պատճառը, թե ինչու են մեր մահացած բարեկամները գալիս մեր երազների մեջ, այցելում մեզ՝ մահվանից հետո:
Նման երևույթ մեզանից շատերի հետ է պատահում: Մենք երազում հստակ տեսնում են մեր հեռացած բարեկամին, հաճախ դա կարող է վախեցնել կամ ստիպել զգոն լինել, հատկապես եթե նրան տեսնում ենք այն ժամանակ, երբ գտնվում ենք կիսածնած վիճակում: Դուք այդ պահին վեր եք թռնում և ինքներդ ձեզ հարց տալիս, թե ինչ էր դա: Նման երազները հիմնականում լինում են վառ և իրականի նման, և ձեզ թվում է, որ դուք իսկապես տեսել եք նրան ձեր սենյակում…
Այդպիսի երազները կոչվում են երազ-այցելություն, և դա սովորական երևույթ է, երբ դուք կարոտում եք տվյալ մարդուն կամ սգում եք նրա մահը: Հենց դրա համար էլ շատերը հավատում են ուրվականների գոյությանը և համարում, որ նրանք գտնվում են մեր կողքին:
Նեյրոլոգ և հոգեբան Պատրիկ Մակնամարան այսպես է ասում.
—Իմ ծնողների մահվանից անցել է ավելի քան 10 տարի,նրանք հեռացան 1 տարվա տարբերությամբ:Յուրաքանչյուրի մահվանից 6 ամիս անց ես տեսնում էի առնվազն 1 վառ երազ՝ ծնողներիս մասնակցությամբ: Երկու դեպքում էլ դա նման չէր սովորական երազի: Ես զգում էի, որ ինձ դիպչում են, ինձ այցելել են: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ հայրս ու մայրս շփվել են ինձ հետ այն աշխարհից:
Ըստ Մակնամարայի, այդպիսի երազներն ունեն ընդհանուր թեմատիկա, սյուժե և հերթականություն.
- հանգուցյալն ունի նույն տեսքը, ինչպես և կենդանի ժամանակ, նույնիսկ ավելի առույգ և առողջ
- նրանք սովորաբար հաղորդում են, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, և իրենք մեր կողքին են
- նման հաղորդագրությունները փոխանցվում են տելեպատիկ ճանապարհով, այ ոչ թե բանավոր խոսքի միջոցով
- արթնանալուց հետո մարդը դեռ երկար է հիշում նրանց
- նա նույնիսկ կարող է իր կյանքում որոշակի փոփոխություններ կատարել՝ երազ-այցելությունից հետո
- երազից հետո կարող եք զգալ հոգևոր հանգստություն
Շատերը, ովքեր նման երազ են տեսել, վստահեցնում են,որ դա իրենց թույլ է տվել հաղթահարել սգի և անդառնալի կորստի զգացումը:
Եթե երազում տեսնեք ձեր մահացած մտերիմին, մի վախեցեք.նրանք չեն պատրաստվում վախեցնել ձեզ կամ տանել իրենց մոտ, նրանք գալիս են օգնելու նպատակով: Դիմավորեք նրանց ուրախությամբ և բարությամբ: