Դուք երևի թե նկատել եք, որ ձվերը երբեմն շատ հեշտ են մաքրվում, իսկ երբեմն էլ՝ շատ դժվար։ Տարբերությունը ձվերի թարմության մեջ է։ 7-10 օրական ձվերը սովորաբար հեշտ են մաքրվում։ Իսկ ինչ անել, որպեսզի թարմ ձուն էլ հեշտությամբ մաքրվի և սպիտակուցը կճեպի հետ դուր չգա։ Պարզապես եռացող ջրի մեջ մեկ ճաշի գդալ սոդա ավելացրեք։
Ինչպե՞ս ստանալ խաշված կատարյալ ձվեր՝ պազենք EnterTrain-ի հետ միասին։
- Ձվի թարմությունը որոշելու համար այն ջրի մեջ գցեք։ Թարմ ձվերը սուզվում են, իսկ հները մնում են ջրի երեսին։
- Եռացնելուց առաջ ձվերը տաք ջրով կամ սենյակում թողնելով տաքացրեք, որպեսզի դրանք չկոտրվեն։
- Փափուկ դեղնուց ստանալու համար ձուն պետք է մոտ երեք րոպե խաշել։
- Ձվերը հավասարաչափ խաշվելու համար դրանք ամբողջովին ծածկեք ջրով։ Նաև հիշեք, որ երկար եփելու դեպքում դեղնուցը կկանաչի, իսկ սպիտակուցը կդառնա ռեզինի նման։
Սոդայի օգտագործման գաղտնիքները
- Մեկ թեյի գդալ սոդան ծաղկամանի մեջ օգնում է երկար պահպանել ծաղիկների թարմությունը։
- Սոդայով տարրան սառնարանում կլանում է տհաճ հոտերը։
- Սոդան մաքրում է տունը ուտիճներից և մրջյուններից. պետք է պարզապես տան անկյուններում մի քիչ սոդա լցնել։
- Զուգարանակոնքն ու լոգարանը հեշտ կմաքրվեն, եթե մաքրելուց առաջ մի քիչ սոդա լցնեք։
- Ճարպը շատ ավելի հեշտ է մաքրվում մի քիչ սոդա ավելացնելով։
- Սոդան թարմացնում է գորգի գույնը։ Այն պետք է գորգի վրա շփել, թողնել մեկ ժամ և հետո փոշեկուլով հավաքել։
- Սոդայով կարելի է մաքրել խցանված խողովակները։ Լցրեք խողովակի մեջ, թողեք 15 րոպե և 3-4 լիտր եռացրած ջուր լցրեք վրայից։
- Կոշիկի տհաճ հոտը կվերանա, եթե մեջը սոդա դնեք և գիշերը թողնեք այդպես։
- Սոդայի և ջրի խառնուրդը էֆեկտիվ է պատուհաններն ու հայելիները լվանալու համար։
- Եռացող ջրում սոդան դեզինֆեկցող հատկություն ունի և կարող է օգտագործվել օրինակ երեխայի ծծակը ստերիլիզացնելու համար։