Ինչո՞ւ չի կարելի լվացքը չորացնել փակ տարածության մեջ

Հավանաբար լսել եք այն մասին, որ պետք չէ չորացնել լվացքը այն սենյակում, որտեղ ապրում եք, քանի որ գոլորշիացած ջուրը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար:

Եղել են դեպքեր, երբ տվյալ նախազգուշացմանը չհետևելու արդյունքում մարդիկ ստացել են թոքերի ինֆեկցիա: Իսկ դա լինում է բորբոսի պատճառով, որն առաջացել է տան ռադիատորների վրա լվացք չորացնելու արդյունքում:

Մի տղամարդ պատմել է, որ իր հետ նմանատիպ դեպք է տեղի ունեցել:Դրանից հետո նա լուրջ բուժում է ստացել, ընդունել է սնկային հիվանդությունների դեմ պայքարող պրեպարատներ:

Բժիշկն ասել է, որ առողջական խնդիրները կարող են բարդանալ, եթե նա չդադարի տանը լվացք չորացնել:

Փորձագետները զգուշացնում են, որ փակ տարածության մեջ լվացք չորացնելը առողջության համար լուրջ վտանգ է ներկայացում: Ռադիատորների վրա դրված խոնավ հագուստը կարող է բարձրացնել տան խոնավության մակարդակը մինչև 30% և ստեղծել բորբոսի զարգացման համար անթերի պայմաններ:

Մի պարտիա լվացքի մեջ պարունակվում է գրեթե 2լ ջուր, որն էլ մնում է սենյակում: Մեզանից շատերը ինֆեկցիաների հանդեպ չունեն դիմադրողականություն: Ասթմայով տառապող անձանց մոտ կարող են սրանալ խնդիրները, դժվարանալ շնջառությունը: Իսկ թույլ իմունիտետով մարդկանց կարող են ի հյատ գալ բազմաթիվ լուրջ հիվանդություններ:

Այնպես որ չորացրեք լվացքը դրսում, չորացնող մեքենայով կամ այնպիսի սենյակում, որը չի օգտագործվում և հեռու է ննջարաններից և հյուրասենյակից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *