Լավ քնի համար անչափ կարեւոր է հարմար դիրքը: Սակայն մի քնեք փորի վրա, նույնիսկ եթե դա ձեր սիրելի դիրքն է:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փորի վրա քնելը կարող է ցավեր առաջացնել մեջքի շրջանում:
Մեջքի ցավերը տարածված են, քանի որ այն օրգանիզմի ծանրության կենտրոնն է, շարժումների ու ծանրություն բարձրացնելու լարման կետը:
Փորի վրա քնած ժամանակ մեջքը չի կարողանում թուլանալ ու հանգստանալ, հայնվում է թեքված վիճակում ճնշման տակ: Քանի որ ողնաշարը կապված է շատ այլ նյարդային հանգույցների հետ, այս դիրքը կարող է ազդել մյուս օրգանների վրա, առաջացնել սթրես, պարանոցի ու հոդերի լարվածություն:
Նույնիսկ հղիության վաղ շրջանում խորհւրդ չի տրվում քնել փորի վրա: Ամենահարմար դիրքը կողքի պառկած դիրքն է, քանի որ այդպես արյունը լավ է շրջանառվում եւ թթվածնով ապահովում մորն ու երեխային
Եթե ոչ մի կերպ չեք կարողանում հրաժարվել այս դիրքից, ապա օգտվեք այս խորհուրդներից:
- Փորձեք հրաժարվել բարձից, կամ գոնե քնեք շատ բարակ բարձի վրա:
- Գնեք չոր ներքնակ, որոնք չեն ընդունի մարմնի դիրքն ու չեն վնասի ողնաշարը:
- Առավոտյան կատարեք ձգումներ, հաճախեք յոգայի կամ ժամանակ առ ժամանակ մերսեք մարմինը մասնագետի օգնությամբ: