Ինչու չեք կարողանում ազատվել ավելորդ քաշից. մի քանի պատճառ

Ավելորդ քաշի դեմ շատերն են պայքարում, սակայն երբեմն մարդկանց չի հաջողվում հասնել ցանկալի արդյունքին անգամ լուրջ ջանքեր գործադրելու դեպքում: Մասնագետները նշել են այն հիմնական պատճառները, որոնք թույլ չեն տալիս նիհարել անգամ ճիշտ սննդակարգի օգնությամբ:

Ավելորդ քաշի նվազմանը խոչընդոտող առաջին պատճառը սթրեսն է:Հաճախ սթրեսի ու անհանգստության պատճառով մարդիկ նիհարում են, սակայն սթրեսը կարող է նաև հակառակ արդյունքն ունենալ:

Այն առաջացնում է նյութափոխանակության ու սննդի ընդունման գրաֆիկի խանգարումներ, ինչն էլ նպաստում է ավելորդ քաշի կուտակմանը: Նման դեպքերում խնդրի լուծման համար հարկավոր է հնարավորինս հանգստանալ, քնել ու արթնանալ նույն ժամերին և չշեղվել սննդակարգի համար սահմանված ժամանակացույցից:

Երբեմն մարդը բախվում է նաև «դիետիկ պլատոյի» խնդրին, որի դեպքում քաշը դադարում է նվազել և սկսում է ավելանալ անգամ լուրջ ջանքեր գործադրելու դեպքում: Սա պայմանավորված է լինում նրանով, որ օրգանիզմը սովորում է սննդակարգին ու ֆիզիկական ակտիվությանը և քաշը դադարում է նվազել:

Նման դեպքերում սննդակարգի ու ֆիզիկական վարժությունների արդյունավետությունը պահպանելու համար հարկավոր է փոփոխություններ անել սննդակարգում ու վարժությունների այլ համալիրներ փորձել:

Քաշի ավելացման մյուս տարածված պատճառը վահանագեղձի աշխատանքի խանգարումներն են: Օրինակ՝ հիպոթիրեոզի դեպքում խանգարվում է նյութափոխանակությունը և հանգստի ժամանակ օրգանիզմն ավելի քիչ էներգիա է վատնում:

Ուստի քաշի ավելացումը կանխելու համար հարկավոր է լինում խստորեն հետևել օգտագործվող կալորիաների թվին: Այս դեպքում քաշի ավելացումն ուղեկցվում է մաշկի չորությամբ, մազերի փխրունությամբ ու մշտական անհանգստությամբ:

Գինեկոլոգիական խնդիրներով պայմանավորված հորմոնալ խանգարումները նույնպես կարող են հանգեցնել քաշի ավելացման, սակայն այս դեպքում կարող է նկատվել նաև քաշի նվազում:

Այս ցանկում են հայտնվել նաև մակերիկամների հիվանդությունները: Բանն այն է, որ կորտիզոլի բարձր մակարդակն ազդում է նաև ախորժակի վրա, ինչն էլ հանգեցնում է քաշի ավելացման:

Վերոնշյալ խնդիրներից բացի, նիհարել չկարողանալը կապված է լինում վիտամին D3-ի դեֆիցիտի հետ, որը դրսևորվում է դիսբալանսով ու տարատեսակ խանգարումներով: Այս դեպքում խնդրի լուծման համար հարկավոր է դիմել բժշկին, քանի որ միայն մասնագետը կկարողանա ճիշտ ախտորոշել խնդիրն ու նշանակել անհրաժեշտ բուժումը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика