Ինչու չի կարելի մինչև 40 օրականը երեխային ցույց տալ ոչ մեկին

Ավանդական հավատալիքների շարքում տեղ է գրավում նորածին երեխային մինչ 40 օրական դառնալը մարդկանց ցույց չտալը, իհարկե բացառություն են կազմում ծնողները և մոտ բարեկաները:

Մենք` հայերս, գիտենք նաև, որ 40 թվի հետ կան նաև այլ հավատալիքեր և ավանդույթներ, սակայն այժմ կպարզենք, թե որտեղից է առաջացել վերը նշված հավատալիքը:

Ավանդական հավատալիքը պնդում է, որ երեխայի հոգին իր կյանքի առաջին 40 օրը պատրաստ չէ շրջակա միջավայրին: Երեխան կարող է հեշտությամբ տրվել բացասական էներգիային և նեգատիվ աուրային, այսպիսիով` նա կարող է հիվանդանալ կամ միշտ անհանգիստ լինել:

Իսկ երբ անցնում է 40 օրը արդեն երեխան ընտելանում է երկրային կյանքին և կարող են նրան արդեն տեսնել ազգակիցները, քանի որ այլևս վտանգ չի սպառնա նրան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *