Ինչպե՞ս ապրեմ ես հիմա՝ ԶԱԳՍ-ի այս անկեղծ խոստովանությունից հետո…

Ես երբեք գեղեցիկ չեմ եղել: Ինձ երբեք չէին սիրահարվում տղաները:Նույնիսկ համալսարանում ոչ ոք հաճոխայոսություններ չէր անում: Ես արդեն համակերպվել էի «անճոռնի ճուտիկի»՝ իմ կարգավիճակի հետ: Մեծացա, լրջացա, բայց միևնույնն է՝ մնացի տգեղ:

Եվ ահա իմ կյանքում հայտնվում է Նա: Ես ինձ սկսում եմ գեղեցիկ համարել, բայց նա՝ ոչ: Նա միշտ դժգոհ էր իմ արտաքինից:

Դե ինչ, ես հիմա սպիտակ զգեստով կանգնած՝ նրան եմ սպասում: Ես այս օրվան շատ երկար եմ սպասել: Զգեստս մի քիչ սեղմում է, բայց դա կարևոր չէ:

Դա նրանից է,որ ընտրել եմ զգեստի այս մոդելը, այդ նա այդպես ցանկացավ:

Մեծացրել եմ շուրթերս, նա է այդպես սիրում:

Արդեն մի քանի ամիս դիտեա եմ պահում, նա նիհարներին է սիրում:

Ես նրա կողքին եղել եմ 3 տարի, սիրում եմ նրան:

Ես խզել եմ կապերս բոլոր ընկերուհիներիս հետ, որ ամեն վարկյան նրա կողքին լինեմ:

Ստիպված շփվում եմ նրա տխմար ընկերների և կանանց հետ:

Կիսատ եմ թողել համալսարանը, որովհետև պիտի ինձ լիարժեք նվիրեի նրան և ընտանիքիս:

Թողել եմ աշխատանքս, որ նրա հետ շատ ժամանակ անցկացնեի:

Դարձել եմ շիկահեր, ինչպես որ նա է սիրում:

Իսկ հիմա կանգնած եմ ԶԱԳՍ-ի առջև, ինչպես որ ինքն է ցանկացել, երջանկությունից փայլում եմ, անհանգիստ եմ, բայց ցույց չեմ տալիս:

Մոտենում է նրա մեքենան, նա դուրս է գալիս, սրտիս զարկերի ձայնը լսում են նույնիսկ կողքիս կանգնածները… Գալիս է դեպի ինձ…Ասում.

—Ներիր, բայց հարսանիքը տեղի չի ունենա, ես քեզ չեմ սիրում…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *