Ինչպես կարելի է կենցաղում օգտագործել ամենահասարակ սափրվելու փրփուրը

Սափրվելու փրփուրը կենցաղում․ Ահա թե ինչի համար եմ ​​օգտագործում այս հրաշալի միջոցը

Բազմոցի և գորգերի մաքրում․

Աղջիկս սիրում է նկարել։ Եվ շատ հաճախ նա դա անում է հյուրասենյակի բազմոցին նստած։ Իսկ վերջերս մի բանկա դեղին գուաշը պատահաբար թափեց գորգի վրա։ Ես վերցրեցի սափրվելու փրփուր և քսեցի այդ դեղին բծերի վրա և սկսեցի թեթևակի մաքրել խոզանակով: Մնացած փրփուրը մաքրեցի մաքուր չոր շորով: Ես դա արեցի երկու անգամ, և այդ բծերից ոչ մի հետք չմնաց:

Լոգարանի հայելիների մաքրում․

Սա հավերժական խնդիր է. Հենց միացնում եք տաք ցնցուղը, հայելին անմիջապես փակվում է գոլորշու շղարշով։ Բայց ես վաղուց ինքս ինձ համար լուծել եմ այս խնդիրը։ Հայելու վրա փոքր քանակությամբ փրփուր եմ լցնում և թղթե սրբիչներով չորացնում՝ դրանք բծեր չեն թողնում և գլորշին այլևս չի պատվում հայելու վրա։

Ջեռոցի մաքրում․

Ջեռոցի ամեն օգտագործումից հետո ես այն անմիջապես մաքրում եմ։ Փրփուրը քսում եմ ջեռոցի պատերին: Այդպես թողնում եմ 15 րոպե, ապա լավ լվանում եմ մաքուր ջրով և սպունգով: Դա արեք պարբերաբար, և Ձեր ջեռոցը մաքրությունից կփայլի։

Դռան ճռռոցի դեմ․

Ես բոլորովին պատահաբար իմացա փրփուրի օգտագործման այս մեթոդը և շատ գոհ էի դրա պարզությունից։ Հենց դուռը սկսում է ճռճռալ, վերցնում եմ սափրվելու փրփուրը և փոքր քանակությամբ քսում եմ դռան արանքներին: Թողնում եմ այդպես 10 րոպե։ Այնուհետև չորացնում եմ մաքուր շորով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика