Սինաբոնը յուրահատուկ, քաղցր, դարչինով թխվածքաբլիթ է : Այս քաղցրավենիքն արդեն երկար տարիներ համարվում է նույնանուն ապրանքանիշի այցեքարտը:Մեքսիկական պարբերականներից մեկը`«Expansion Magazine»-ը սինաբոնը ներառել է կյանքի 50հաճույքների ցուցակում:
Սինաբոնը կարելի է պատրաստել տան պայմաններում նույնպես:
Դրա համար անհրաժեշտ են․
Խմոր
- 250 մլ գոլ կաթ
- 2 ձու` սենյակային ջերմության
- 75գր հալեցրած կարագ
- 500 գր ալյուր
- 1 թեյի գդալ աղ
- 100 գր շաքարավազ
- 7 գր չոր ակտիվ խմորիչ։
Լիցք
- 1 բաժակ շագանակագույն շաքարավազ
- 2 ½ ճաշի գդալ աղացած դարչին
- 75 գր կարագ։
Քսուք
- 100 գր սերուցքային պանիր
- 50 գր կարագ
- 200 գր շաքարավազի փոշի
- ½ թեյի գդալ վանիլային էքստրակտ
- 1/8 թեյի գդալ աղ։
Պատրաստման եղանակը․
Լցրեք խմորիչը գոլ կաթի մեջ, ավելացրեք 1 ճաշի գդալ շաքարավազ և թողեք մինչև խմորիչը փրփրի: Ձուն հարեք շաքարավազի հետ, ավելացրեք հալեցրած կարագը, աղ, խմորիչով կաթը և խառնեք: Այնուհետև կամաց-կամաց ավելացրեք ալյուրը և խառնեք խմորը 7-8 րոպե, որից հետո ծածկեք այն և թողեք տաք վայրում, որ բարձրանա:
Խմորը բարձրանալուց հետո տեղափոխեք այն թեթևակիորեն ալյուրով պատված սեղանի վրա, ծածկեք այն և թողեք 10 րոպե: Փոքր տարրայի մեջ խառնեք շագանակագույն շաքարավազը և դարչինը:
Ուղղանկյունաձև բացեք խմորը 40×50 սմ: Վրան քսեք կարագ և հավասար լցրեք շաքարավազի և դաչրինի խառնուրդը:
Երկար գլանի տեսք տվեք խմորին և բաժանեք 12 մասի: Տեղադրեք բլիթները կարագով պատված 25×35 սմ չափսի կաղապարի մեջ: Ծածկեք և թողեք բարձրանա: Դա կտևի մոտ 30 րոպե: Տաքացրեք վառարանը մինչև 200 աստիճան:
Թխեք 15 րոպե` մինչև թբլիթները դառնան ոսկեգույն-շագանակագույն:
Քսուք
Քանի դեռ թխվածքաբլիթները թխվում են, հարեք սերուցքային պանիրը, 50 գր փափկած կարագը, շաքարավազի փոշին, վանիլինը և աղը: Մատուցելուց առաջ ստացվածը քսեք թխվածքաբլիթների վրա և վայելեք:
Բարի ախորժակ: