Ինչպես ստանալ կատարյալ բիսկվիթ. այս տարբերակով միշտ արտակարգ է ստացվում

Այս հրաշք բիսկվիթը պատրաստվում է հինգ ձվից, ստացվում է 22 սմ շառավղով և 5 սմ բարձր բիսկվիթ: Այն կարելի է օգտագործել տորթի համար կամ ուղղակի վրան քսել նուտելլա, մուրաբա և մատուցել թեյի հետ։ Սա բիսկվիթի դասական բաղադրատոմսն է՝ առանց փխրեցուցիչի, սոդայի և այլն:

Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ալյուր՝ 150 գ
  • Ձու՝ 5 հատ
  • Շաքարավազ՝ 150 գ
  • Վանիլին՝ 10 գ

Ինչպես պատրաստել

Նախապատրաստել կաղապարը՝ հատակին ծածկելով ջեռոցի թղթով։ Սպիտակուցը առանձնացնել դեղնուցից և սպիտակուցը դնել սառնարան: Դեղնուցը հարել շաքարավազի կեսի հետ, ավելացնել վանիլինը և շարունակել հարել մինչ զանգվածը չսպիտակի և չմեծանա:

Որպեսզի համոզված լինել, որ դեղնուցները լավ են հարվել, պետք է թեստ անցկացնել․ բարձրացնել ձեռքի հարիչը և գիծ անցկացնել հարված զանգվածի վրայով։ Եթե գիծը հստակ երևում է ու մի քանի վայրկյան հետո նոր անհայտանում, ուրեմն դեղնուցները լավ են հարված։

Եթե գիծը միանգամից է անհայտանում, լղոզվում, ուրեմն պետք է շարունակել հարելը:Ալյուրը մաղել առնվազն երկու անգամ, որպեսզի հարստանա օդով: Հարել սպիտակուցը մի պտղունց աղով՝ սկզբից միջին արագությամբ, իսկ երբ արդեն փրփուր առաջանա, սկսել ավելացնել շաքարավազը:

Շարունակել հարել՝ մինչ պինդ փրփուր առաջանա։ Ստուգելու համար, արդյոք, լավ են հարված սպիտակուցները, պետք է շուռ տալ ամանը։ Եթե այն չթափվի, ուրեմն լավ է հարված: Դեղնուցը միավորել սպիտակուցի հետ՝ շատ զգուշորեն, մաս առ մաս խառնելով բահիկով՝ ներքևից վերև, որպեսզի ավելի քիչ պղպջակներ առաջանան:

Մաս առ մաս, սպիտակուցի և դեղնուցի զանգվածի մեջ մաղել ալյուրը և բահիկով խառնել: Զանգվածը տեղափոխել կաղապարի մեջ, հավասարեցնել բահիկով, երկու անգամ հարվածել սեղանին, որպեսզի զանգվածը հավասար տարածվի կաղապարի մեջ՝ առանց պղպջակների, և սեփական առանցքի շուրջ մի քանի անգամ պտտել:

Թխել բիսկվիթը առնվազն 20 րոպե՝ 180 աստիճան ջերմաստիճանում՝ առանց բացելու ջեռոցի դուռը հակառակ դեպքու բիսկվիթը կնստի։

Բիսկվիթի պատրաստի լինելը ստուգել ատամի փայտով կամ լուծկու չոփով, որը պետք է չոր լինի։Եթե թաց շերտ է հայտնվում փատիկի վրա, ապա պետք է էլի թխվի, քանի որ ներսը թաց է, իսկ եթե չոր է դուրս գալիս, ապա բիսկվիթը պատրաստ է:Բացի այդ, սեղմելով բիսկվիթի վրա այն պետք է զսպանակաձև վերադարձնի իր նախնական տեսքը։

Եթե չի վերադարձնում, ուրեմն դեռ պատրաստ չէ: Այն պետք է լինի սպունգի նման՝ սեղմելուց հետո գա իր սկզբնական տեսքին: Պատրաստի բիսկվիթը պետք է մնա առնվազն 6-8 ժամ․ այդ դեպքում կտրատելիս չի փշրվի և լավ իր մեջ կքաշի կրեմը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика