Կան պիցցայի պատրաստման տարբեր եղանակներ: Մենք առաջարկում ենք պատրաստել այս Պիցցայի բաղադրատոմսը, որը յուրաքանչյուր տնային տնտեսուհի պետք է ձեռքի տակ ունենա:
Բաղադրիչներ
- Ջուր — 125 մլ,
- Ալյուր — 200 գր
- Ձիթապտղի յուղ -1ճ/գ
- Աղ — 1 թ/գ,
- Չոր խմորիչ -1թ/գ
- Շաքարավազ — 1թ/գ
Ինչպես պատրաստել
- Ամանի մեջ լցրեք տաք ջուրը, ավելացրեք խմորիչը, քիչ հետո շաքարավազը: Ուրիշ ամանի մեջ լցրեք ալյուրն ու աղը և խառնեք: Ավելացրեք խմորիչով ջուրը:
- 5-10 րոպե հունցեք, ավելացրեք ձիթապտղի յուղը և կրկին հունցեք՝ մոտ 10 րոպե:
- Դրեք տաք տեղ, թող մնա 30 րոպե: Խմորը 30 րոպեից կարող եք բաժանել երկու մասի և օգտագործել:
Բարի ախորժակ!