Իսկ Դուք գիտե՞ք, որ բողկը «ոտքից գլուխ» առողջություն է

Բողկը դարեր շարունակ սննդում օգտագործվել է պարտադիր կարգով, քանի որ այն կանխում է բազմաթիվ հիվանդությունների առաջացումը:

Դեռևս Հերոդոտը իր աշխատություններում նշում է, որ եգիպտական բուրգերի շինարարության ժամանակ, բուրգերը կառուցող շինարարների սննդակարգում պարտադիր կարգով ներառվում էր բողկ, սխտոր և սոխ: Եվ այդ տեղեկությունները թվագրվում են մ.թ.ա երրորդ հազարամյակին: Բողկի մասին նշվում է նաև Չինական աղբյուրներում:

Բողկը ունի ոչ միայն սննդային, այլ նաև բուժիչ նշանակություն: Այդ մասին նշվում է բոլոր աղբյուրներում:

Մեզ առավել հայտնի են սև, սպիտակ բողկը, սակայն գոյություն ունի նաև կանաչ բողկ:

Սև բողկը ունի ուժեղ բուժիչ հատկություններ:

  • Բողկը ունի միզամուղ, լեղամուղ, հակաբորբոքային և խորախբեր հատկություն:
  • Ժողովրդական բժշկության մեջ բողկի հյութը մեղրով օգտագործվում է հազի, քրոնիկական բրոնխիտի, տուբերկուլյոզի դեպքում, Օրական 3 անգամ 1-ական թեյի գդալ:
  • Երիկամաքարային հիվանդությունների, փայծաղի գործունեությունը լավացնելու, մարսողական օրգանների աշխատանքը խթանելու համար պետք է խմել բողկի և բազուկի հյութերի խառնուրդ:
  • Սրտի առիթմիայի դեպքում օգտակար է մեղրով բողկի հյութը 1-ական թեյի գդալ օրը 3 անգամ:
  • Բողկի հյութը օգտագործում են նաև կոմպրեսների, թրջոցների, մերսումների տեսքով ռադիկուլիտի, ռևմատիզմի ժամանակ:
  • Բողկը օրգանիզմից դուրս է բերում վատ խոլեստերինը:
  • Բողկը հակացուցված է խոցային հիվանդության, գաստրիտի, հեպատիտների, նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունների դեպքում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *