Իսկ Դուք գիտե՞ք, որ կիվին հզոր բուժիչ միջոց է

Կիվին պարունակում է շատ վիտամիններ, ածխաջրեր,սպիտակուցներ,միկրոէլեմենտներ։Իր բաղադրությամբ կիվին ռեկորդակիր է մրգերի և հատապտուղների շարքում։

Կիվին պարունակում է վիտամիններ C, E և K։Վիտամին С-ն 92 մգ է 100 գրամանոց կիվիում։Այդ վիտամինը կիվիում 2-3 անգամ ավելի շատ է, քան կիտրոնում, կամ այլ ցիտրուսներում։

Վիտամին C-ն զգալիորեն բարձրացնում է օրգանիզմի պաշապանողականությունը ինֆեկցիաների և վիրուսների դեմ։ Դրանից բացի, այդ վիտամինը բարձրացնում է օրգանիզմում կոլագենների վերարտադրությունը և զգալիորեն դանդաղեցնում ծերանալու գործընթացը։

Վիտամին Е-ն անհրաժեշտ է մաշկի բջիջների համար։ Այս վիտամինը գործում է որպեսզ հակաօքսիդանտ, որը օգնում է օրգանիզմին ազատվել տոքսիներից և ազատ ռադիկալներից։

Կիվին ունի յուրահատուկ կարողություն, որի շնորհիվ վերացնում է օրգանիզմի ավելորդ աղերը։Նյութերը, որոնք պարունակում է կիվին, խոչընդոտում են երիկամների քարերի ձևավորմանը։

Կիվին հարուստ է հանքանյութերով՝ մանգան, պղինձ և կալիում։ Մանգանը և պղինձը օգնում են օրգանիզմին թարմացնել բջիջները և հյուսվածքները։ Կալիումը կարգավորում է օրգանիզմի հեղուկների մակարդակը և սրտի ռիթմը։ Այդ կերպով այն կարևոր դեր է խաղում սրտանոթային համակարգի առողջության համար։

Միկրոէլեմենտները, որոնք պարունակում է կիվին,խոչընդոտում են հիպերտոնիայի զարգացմանը,սրտի անբավարարությանը, ամրացնում է անոթների պատերը՝ այդպիսով կանխելով թրոմբոզի առաջացումը։

Կիվիի բաղադրության մեջ կա լյուտեին։ Այդ նյութը դադարեցնում է տարիքային տեսողական խնդիրները։ Լյուտեինը նաև պաշտպանում է մեր աչքերը ազատ ռադիկալների վնասակար ազդեցություններից։

Կիվին նաև օգնում է կարգավորել քունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կիվիի օգտագործումը բարելավվում է քունն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն խնդիրներ քնի հետ։

Կիվիից պատրաստված դիմակները օգնում են կանխել մաշկի վնասվածքները արևի ճառագայթներից և շրջակա միջավայրի աղտոտումներից, որոնք առաջացնում են կնճիռներ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика