Իսկ Դուք գիտե՞ք, որ կնճիռները մարդու ներքին օրգանների առողջության հայելին են

Յուրաքանչյուրիս դեմքի վրա կարելի է մանր կնճիռներ նկատել:Արդյոք գիտե՞ք,որ այդ կնճիռները կարողեն ավելի շատ բան ցույց տալ, քան պարզապես տարիքը:

Բժիշկների կարծիքով՝ դեմքն ու դրա արտաքին տեսքը սերտ կապված են մարմնի տարբեր կետերի հետ: Այդ իսկ պատճառով, եթե ուշադիր զննեք ձեր դեմքը, կնկատեք, թե ինչ ազդանշաններ է ուղարկում ձեր օրգանիզմը ձեզ: Դեմքի յուրաքանչյուր գիծ և կնճիռ իր յուրահատուկ նշանակությունն ունի: Անգամ պիգմենտային հետքերի ի հայտ գալը պատահական չէ: Ձեզ ենք ներկայացնում կնճիռների նշանակությունը՝ կախված դրանց տեղայնությունից:

1. Հորիզոնական գծեր՝ ճակատին:

Այս գծերը հաճախ անվանում են անհանգստության գծեր, քանի որ դրանք մեծ քանակությամբ սթրես են կուտակում: Եթե նմանատիպ կնճիռներ ունեք, նշանակում է՝ձեզ հաճախ է պետք հանգստանալ և լիցքաթափվել:Այս հատվածը նաև սերտ կապված է ստամոքսի հետ: Հնարավոր է՝ չափից շատ շաքար եք օգտագործում: Կամ ձեր սննդակարգում յուղոտ կերակուրներ են ներառված:

2. Կնճիռներ՝ աջ հոնքին մոտ:

Այս հատվածի ուղղահայած կնճիռները լյարդի խանգարման նշան են: եթե ցանկանում եք, որպեսզի այս կնճիռներն անհետանան ձեր դեմքից, նախ՝ բուժեք լյարդը: Ավելի շատ կանաչ բանջարեղեններ, քաղցր մրգեր կերեք: Պակասեցրեք սուրճի, աղի և կծու ուտելիքների օգտագործումը:

3. Կնճիռներ՝ ձախ հոնքին մոտ:

Դեմքի այս հատվածը կապված է փայծաղի հետ: Այս օրգանի աշխատանքը կարող է խախտվել չափից շատ շաքար օգտագործելու պատճառով: Պարզապես պակասեցրեք այս մթերքը ձեր սննդակարգում:

4. Քթի վերին հատվածը՝ հոնքերի արանքում:

Այս կնճիռները հազվադեպ են հանդիպում, սակայն, այնուամենայնիվ, շատերի մոտ դրանք ի հայտ են գալիս նաև այս հատվածում: Սովորաբար դրանց ի հայտ գալն այս հատվածում սեզոնային ալերգիայի պատճառ է:

5. Աչքերի անկյունների կնճիռներ:

Կնճիռների այս հայտնի տեսակն անվանում են նաև «гусиные лапки»: Եթե երբեք չեք լսեք դրանց մասին, նշանակում է՝ հազվադեպ եք ծիծաղում: Այլապես այս կնճիռնրը ձեզ մոտ նույնպես ի հայտ եկած կլինեին: Այս կնճիռները միայն մեկ դեպքում կարող են խնդիր առաջացնել, եթե այս հատվածների կնճիռները խորն են ու առավել նկատելի:Սա կարող է տեսողական խնդրի արագ զարգացման նշան լինել: Բացի այդ, այս կնճիռները կարող են մի քանի ներքին օրգանների հետ կապված լինել. ստամոքս, երիկամներ և լյարդ:

6. Աչքերի նեքևի հատվածներում պարկեր կամ շրջանակներ:

Բոլորս էլ վաղ թե ուշ սկսում ենք նկատել նման երևույթներ մեր աչքերի ներքևի հատվածներում, երբ լավ չենք քնում: Սակայն, եթե դրանք սկսել եք ավելի հաճախ նկատել,ապա հնարավոր է՝ երիկամների խնդիր ունեք:Ավելի շատ մրգեր և բանջարեղեն կերեք, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ հեղուկ օգտագործեք: Հատկապես մեծ պարկերը կարող են արյունատար համակարգի խնդիրների նշան լինել:

7. Պիգմենտային բծեր՝ այտերին:

Եթե ձեր այտերին նկատել եք բաց կամ մուգ գույնի պիգմենտային բծեր, ապա սա կարող է մի քանի ներքին օրգանների վատ աշխատանքի հետ կապված լինել: Նախ՝ լավ չեք սնվում: Ապա՝ ծխում եք: Ինչպես նաև՝ արդեն վաղուց խնդիրներ ունեք թոքերի հետ: Սկսեք շնչառական վարժություններ կատարել:

8. Կորյակներ քթի ծայրին:

Քթի ծայրին ի հայտ եկած կորյակներն ու կարմրությունը նշան են, որ արյան շրջանառությունը լավ չի կատարվում օրգանիզմում: Մեծ ռիսկ կա, որ արյան ճնշման խնդիրներ կարող են առաջ գալ:

9. Կնճիռներ՝ բերանի անկյուններում:

Շատերն այս հատվածում ունեն կնճիռներ: Այս հատվածը սերտ կապված է հաստ աղիի հետ:Այս ներքին օրգանի մասին հազվադեպ ենք մտածում, սակայն սա կարևորագույն օրգաններից մեկն է:

10. Ծիծաղի կնճիռներ:

Սովորաբար այս հատվածում խորը կնճիռներ ի հայտ են գալիս այն մարդկանց մոտ,ովքեր բարձր և հաճախ են ծիծաղում:Մյուս կողմից, եթե հաճախ չեք ծիծաղում, սակայն այս կնճիռները, այնուամենայնիվ, անհանգստացնում են ձեզ,ուրեմն դրանք կարող են նշան լինել, որ խնդիրներ ունեք ենթաստամոքսային գեղձի հետ:

11. Վերին շրթունքի կնճիռներ:

Ոչ բոլորի մոտ են այս կնճիռներն ի հայտ գալիս ծերության տարիքում: Սակայն նրանք, ում մոտ կան այս կնճիռները,գրեթե միշտ մոլի ծխող են լինում: Ծխելն այս հատվածում ի հայտ եկած կնճիռների միակ պատճառն է: Այս հատվածը նաև կապված է փայծաղի հետ:

12. Հետքեր՝ շուրթերին:

Շրթունքների վրա հետքերի ի հայտ գալը կարող է մի քանի բացատրություն ունենալ: Դրանք հնարավոր է՝ արյան վատ շրջանառության նշան են, կամ խնդիրներ կան՝ հաստ աղիի և լյարդի հետ կապված:

13. Կրկնակզակ:

Բոլոր նրանք, ում մոտ կրկնակզակ է ի հայտ գալիս, ավելորդ քաշի խնդիրներ ունեն:

14. Բիբի շուրջ շրջանակ:

Եթե աչքերի բիբի շուրջ շրջանակ եք նկատել, ապա խոլեստերինի մակարդակը բարձր է ձեր օրգանիզմում:

15. Ճակատի անկյուններում ընդգծված երակներ:

Եթե քունքի հատվածում նկատել եք ընդգծված երակներ, ապա հնարավոր է՝ սա հիպերտոնիայի նշան է Ակնհայտ է,որ ձեզ անհրաժեշտ է սթրեսի դեմ մի բան անել:

16. Կնճիռներ շրթունքի ներքևի հատվածում:

Շրթունքի ներքևի հատվածի կնճիռները նշան են այն բանի, որ մեր կյանքում չափից շատ բացասական և հոռետեսական բաներ կան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *