Իսկ Դուք գիտեք, թե ինչու են մոծակները հենց Ձեզ խայթում

Երկար սպասված ամառը ձեզ համար կարող է անտանելի դառնալ մոծակների պատճառով: Եթե այս միջատները ձեզ չափից ավելի շատ են խայթում, ապա պետք է իմանաք այդ ամենի իրական պատճառը:

Աշախարհում 3000 տեսակի միջատներ կան, սակայն 200 են մարդկանց խայթում: Մոծակները սիրում են խոնավ միջավայր և առավել շատ հանդիպում են գետերի, առուների ու լճերի մոտ:

Կան մարդիկ, որոնց այս միջատները ավելի շատ են խայթում, իսկ պատճառը բոլորը չէ, որ գիտեն:

Մոծակները իրենց վարքագծքվ նման են շնաձկներին: Նրանք զգայուն են հոտի և գույնի հանդեպ: Նրանց համար գրավիչ են ածխածնի երկօքսիդը, մանրէները, մարմնի հոտը և ալկոհոլը:

Արտաշնչելիս մարդիկ մեծ քանակությամբ ածխածին են արտադրում: Որքան շատ է ածխածնի քանակությունը, այնքան ավելի են գրավում մոծակներին: Այս միջատները զգում են СО2-ի առկայությունը 45 մետրից:

Ահա, թե ինչու են այս միջատները շատ խայթում հղի կանանց և ծանր քաշ ունեցողներին: Մարմնի բնական հոտը կարող է գայթակղել կամ վանել այս միջատներին: Օրգանիզմի արտադրած կաթնաթթուն ևս մեծ նշանակություն ունի:

Հետազոտողները հայտնաբերել են,որ մարդու բնական հոտը կարող է միջատների համար նրանցից հեռու մնալու ազդակ լինել: Վերջինս գենետիկ առանձնահատկություն է:

Հագուստի սև, կապույտ և կարմիր գույները ևս գրավում են այս միջատների ուշադրությունը:

Մոծակների խայթոցից խուսափելու առաջին քայլերց մեկը ցնցուղ ընդունելն է, որի օգնությամբ մաշկը ազատում է բակտերիաներից ու քրտինքից: Ավելի բաց գույնի հագուստ հագեք ու ընտրեք այնպիսի կտորներ, որոնք ձեզ կպաշտպանեն խայթոցից:

Միացրեք օդափոխիչ, որը կփոխի նրանց թռիչքի հետագիծը:

Այս ամենը կօգնեն նվազեցնել մոծակների խայթոցները :

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *