Իսկ Դուք գիտեք, թե ինչու խորհուրդ չի տրվում ամեն օր լոգանք ընդունել

Շատ մաշկաբաններ պնդում են , որ ժամանակակից մարդիկ ավելի հաճախ են լողանում, քան հարկավոր է։ Ինչո՞ւ չարժե լոգանք ընդունել ամեն օր։

Վարակներ

Եթե մարդը հաճախ է ցնցուղ ընդունում, հատկապես տաք, դա չորացնում է մաշկը, ինչը նպաստում է միկրոճեղքերի գոյացմանը։ Իսկ եթե միևնույն ժամանակ օգտագործվում է նաև օճառ կամ գել, դա վերացնում է օգտակար մանրէները մաշկի մակերեսին, ինչը նախադրյալներ է ստեղծում վարակների, այդ թվում և մաշկային, զարգացման համար։

Արագությունը

Եթե ձեզ պարզապես անհրաժեշտ է հաճախ ցնցուղ ընդունել, դա արեք առավելագույն արագությամբ, փորձեք ջրի տակ մնալ 10 — 15 րոպեից ոչ ավելի։ Եթե անտեսեք այս խորհուրդը, կարող եք զրկել մաշկը պաշտպանիչ շերտից, ինչը վատ է անդրադառնում իմունիտետի վրա։

Սիրտը

Կարծիք կա, որ տաք լոգանք ընդունելը առաջ է բերում սրտի նոպա 5 անգամ ավելի հաճախ, քան ֆիզիկական վարժությունները։ Սիրտ-անոթային համակարգի աշխատանքի քրոնիկական խանգարումներ ունեցող մարդկանց տաք լոգանքը հակացուցված է, մանավանդ տարվա սառը եղանակին։

Բիզնեսը

Միջին վիճակագրական մարդը (եթե նա, իհարկե, չի զբաղվում ֆիզիկական աշխատանքով) չի քրտնում և չի կեղտոտվում օրվա ընթացքում այնքան, որպեսզի ամենօրյա ցնցուղ ընդունելու կարիք ունենա։ Փոխարենը օճառ, շամպուն եւ այլ իրեր արտադրողներին շահավետ է, որպեսզի մենք լողանանք ամեն օր և ծախսենք նրանց արտադրանքը որքան հնարավոր է շատ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *