Իսկ Դուք գիտեք, որ նուռը հիանալի հակաճիճվային միջոց է. ահա նռան կիրառման մի քանի այլ տարբերակ

Նուռը որպես հակաճիճվային միջոց. Նռան օգտակար հատկությունները.

1. Նռան կորիզներում պարունակվող յուղերը գերազանց կերպով վերականգնում են օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը:

Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում նռան կորիզներն ուտել հատկապես ցավոտ դաշտանի, գլխացավերի կամ դաշտանադադարի առաջացման ժամանակ:

2. Բնական ինսուլին է: Նռան պտուղներն այն քիչ մրգերից են, որոնք ոչ միայն թույլատրելի են, այլև անհրաժեշտ՝ շաքարախտով տառապող հիվանդների համար: Օրական 4 անգամ ընդամենը կես թեյի գդալ ուտելուց առաջ նռան հյութ օգտագործելով՝ կարելի է էականորեն նվազեցնել արյան մեջ շաքարի պարունակությունը:

3. Բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը: Դեռ հնուց նուռը հայտնի է՝ որպես սակավարյունության դեմ պայքարի հզոր միջոց:Սակավարյունությամբ տառապող մարդկանց համար բավական է ջրով բացած նռան հյութ խմել օրական 3 անգամ կես բաժակից՝ ուտելուց 30 րոպե առաջ, 2 ամսվա ընթացքում:

4. Ախտահանում է բերանն ու կոկորդը: Անգինայի, ֆարինգիտի, ինչպես նաև ստոմատիտի ժամանակ օգտակար է կոկորդն ու բերանի խոռոչը ողողել նռան կեղևի եփուկով կամ նռան հյութով: Այն լավ ցավազրկող է, բացի դրանից՝ օրգանական թթուները ոչնչացնում են վարակները:

5. Նվազեցնում է արյան զարկերակային ճնշումը: Նռան հատիկներն իսկական գտածո են հիպերտոնիկների համար, քանի որ դրանք իջեցնում են արյան զարկերակային ճնշումը՝ օրգանիզմի վրա կողմնակի ազդեցություն չթողնելով:

Իսկ պտուղների միջի միջնորմային թաղանթները կարելի է չորացնել ու ավելացնել թեյի մեջ: Այն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը, ազատվել տագնապի զգացումից ու կարգավորել քունը:

6. Հիանալի կոսմետիկ միջոց է: Թեթևակի բոված, մանրացրած, ձիթայուղով կամ սերուցքային կարագով պատրաստված նռան կեղևով դիմակը գերազանց միջոց է նրանց համար, ովքեր ունեն յուղոտ, խնդրահարույց մաշկ: Իսկ չորացրած կեղևի փոշիով կարելի է արդյունավետ կերպով բուժել այրվածքները, ճաքերն ու քերծվածքները:

7. Բուժում է բորբոքումը: Նռան կեղևի եփուկի թուրմն օգտակար է զանազան բորբոքային (երիկամների, լյարդի, ականջների ու աչքերի, հոդերի, գինեկոլոգիական օրգանների) հիվանդությունների ժամանակ:

Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ մանրացված կեղևի վրա լցնել մեկ բաժակ տաք ջուր,ապա գոլորշու վրա եռացնել 30 րոպե, քամել և բացել եռման ջրով: Այս թուրմը պետք է օգտագործել ուտելուց կես ժամ առաջ, օրական 2-3 անգամ՝ 50 գրամից:

8. Դուրս է բերում ճառագայթումը: Ռադիոակտիվ իզոտոպների հետ աշխատող կամ ճառագայթման բարձր մակարդակ ունեցող տարածքներում ապրող մարդկանց օրական սննդի անփոխարինելի բաղադրիչն է նռան հյութը:

9. Հզոր հակաճիճվային միջոց է: Հասած նռան կեղևը պարունակում է պելտերին, իզոպելտերին և մեթիլիզոպելտերին ալկալոիդներ, որոնք օժտված են հզոր հակաճիճվային ազդեցությամբ:

Ճիճուներից ազատվելու համար պետք է 40-50 գրամ մանրացված կեղևը թրմել 400 գրամ սառը ջրում 6 ժամ,ապա դանդաղ կրակի վրա եռացնել, մինչև մնա հեղուկի կեսը:

Մնացած եփուկը քամել ու փոքր չափաբաժիններով խմել մեկ ժամվա ընթացքում: Մեկ ժամ հետո խմել փորը թուլացնող որևէ պրեպարատ, իսկ 4-5 ժամ հետո հոգնա անել:

10. Միջոց փորլուծության դեմ: Նռան կեղևն ու պտուղներն օժտված են կպցնող հատկությամբ: Այդ պատճառով այն օգտագործում են փորլուծության, կոլիտի և էնտերոկոլիտի ժամանակ:

Մեծահասակներին խորհուրդ է տրվում ուտելուց հետո օրական 3 անգամ մի պտղունց մանրացված նռան կեղև ընդունել, իսկ երեխաներին այդ նպատակով պետք է տալ թարմ քամված նռան հյութ՝ կիսով չափ ջրով բացած:

Ինֆեկցիոն դիարեայի դեպքում նռան կեղևի մեջ պարունակվող պոլիֆենոլներն արդյունավետորեն նվազեցնում են դիզենտերային ցուպիկի և այլ հարուցիչների աճը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика