Իսկ Դուք ինչպե՞ս եք պահում հեռախոսն ու հավաքում տեքստը. այն կարող է պատմել Ձեր բնավորության թաքնված գծերի մասին

Համացանցը լիքն է անձը բնութագրող տարբեր թեստերով։

Սակայն այսօր Positive-ը իրոք մի շատ հետաքրքիր թեստ է պատրաստել իր ընթերցողների համար։

Ձեզանից պահանջվում է միայն նայել, թե ինչպես եք դուք պահում հեռախոսոը, երբ դիտում եք ձեր լրահոսը կամ ինչ-որ հաղորդագրություն եք հավաքում։

1. Դուք հեռախոսը պահում եք մի ձեռքով, իսկ տեքստը հավաքում եք բութ մատով։

Այն, որ դուք հեռախոսը մի ձեռքով եք պահում, խոսում է այն մասին, որ դուք կարողանում եք ժամանակին կազմակերպվել և միշտ գիտեք, թե ինչ եք ուզում։ Աշխատանքում սիրում եք ռիսկի դիմել, ինչը չենք ասի ձեր անձնական կյանքի մասին։

Դուք չափավոր շատախոս եք, սակայն չեք շտապում բացել ձեր հոգին մարդկանց առջև։ Ձեր երկրորդ կեսի ընտրությանը մեծ պատասխանատվությամբ եք վերաբերվում։ Սակայն եթե ինչ-որ մեկը շահի ձեր վստահությունը, ձեր սիրտը նրա ձեռքերում կհայտնվի։

2. Սմարթֆոնը պահում եք երկու ձեռքով, սակայն տեքստը հավաքում եք մի ձեռքի բութ մատով։

Սա նշանակում եք, որ դուք մշտապես ընկերների աջակցության կարիքն ունեք։ Դուք չեք սիրում խոսել զգացմունքների մասին, այդ պատճառով ձեր երկրորդ կեսին հաճախ թվում է, թե ձեր զգացմունքները սառչել են։ Ձեզ խաբելը շատ դժվար է։Բացի այդ, դուք լավ եք հասկանում ուրիշների զգացմունքներն ու հույզերը։ Դուք կարող եք անգամ որպես հոգեբան աշխատել։

3. Հեռախոսը պահում եք երկու ձեռքով, տեքստը հավաքում եք երկու բուտ մատներով։

Դուք սիրում եք անհանգստանալ ցանկացած առիթով և միշտ ունեք նրա կարիքը, ով դժվար պահին ձեր կողքին կլինի։ Ամեն դեպքում, դուք կարող եք հարմարվել ցանկացած իրավիճակում։ Երեկույթին դուք անհոգ կուրախանաք,իսկ ժողովի ժամանակ լուրջ կլինեք ինչպես երբեք։

Սակայն այս ամենն անհետանումէ,երբ տեսնում եք այն մարդուն,որը ձեզ շատ է դուր գալիս։Բավական է գրավեք նրա ուշադրությունը, և նա կհասկանա, թե ինչ խորը մարդ է իր դիմաց։

4. Հեռախոսը պահում եք մի ձեռքով, տեքստը հավաքում եք մյուս ձեռքի ցուցամատով։

Դուք սիրում եք լռությունն ու հանգստությունը։Չնայած դրան սիրում եք հանպատրաստից հանդիպումներն ու իրավիճակները, որոնք ձեզ էներգիա են տալիս։

Դուք շատ ամաչկոտ եք, այդ պատճառով չեք կարողանում դասավորել ձեր անձնական կյանքը։ Բայց երբ ինչ-որ մեկը կարողանում է կոտրել ձեր արտաքին սառնությունն ու անմատչելիությունը, նա հասկանում է, թե ինչ հրաշալի անձնավորություն եք դուք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика