Երբ կոյուղու խողովակը խցանվում է լոգարանում կամ խոհանոցում, առաջինը,որ մտածում ենք`գնալ խանութ և որևէ քիմիական միջոց գնել: Բայց կա մի ճանապարհ, որի մասին գուցե դուք չգիտեք:
Այն ավելի պարզ է, ավելի էժան, եւ ամենակարեւորը, չի պարունակում վնասակար քիմիական նյութեր:
Բաղադրությունը`
- 3 բաժակ խմորի սոդա
- 1.5 բաժակ աղ
- Տաքացրած քացախ
- Եռման ջուր
Ինչպես անել`
- Խառնեք խմորի սոդան եւ աղը: Լավ խառնեք: Լցնել խառնուրդը խցանված խողովակի մեջ: Եթե պետք է` կարող եք օգտագործել ձագար:
- Այնուհետեւ լցնել տաք քացախը: Վրայից ավելացնել եռման ջուր: Տեղի կունենա քիմիական ռեակցիա, որը կքանդի խողովակների խցանումը եւ թույլ կտա ջրին ազատ հոսել:
- Դիտեք այս մանրամասն տեսանյութը: Այն գերմաներեն է, բայց պարտադիր չէ լեզուն իմանալ, հասկանալու համար, թե ինչ է կատարվում: