Եթե դուք էլ, մտածելով ձեր առողջության մասին, չեք գնում չիփսեր, բայց այնուամենայնիվ սիրում եք դրանք, ապա ինքներդ պատրաստեք այս համեղ չիփսերը տնային պայմաններում: Դրանք համեղ են, բայց ոչ մի կերպ չեն վնասում մեր օրգանիզմին:
Անհրաժեշտ մթերքներն են’
- երկու շերտ լավաշ,
- 3 պճեղ սխտոր,
- աղ
- պղպեղ:
- Լավաշը երկարությամբ կտրատեք երկար ուղղանկյունների: Այնուհետև եռանկյունիկներ կտրեք այդ շերտից:
- Եռանկյունները դրեք ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ, աղ և պղպեղ ցանեք ըստ ճաշակի:
- Սխտորը ճզմեք և դրեք լավաշի հետ տարայի մեջ:
- Լավաշի կտորները ջեռոցում պարբերաբար խառնեք, որպեսզի հավասարաչափ չորանան և կարմրեն: Հանեք ջեռոցից, երբ դրանք արդեն բավականին չոր կլինեն: Վայելեք Ձեր խրթխրթան չիփսերը: