«Լեդի»: Հավի մսով այս յուրահատուկ աղցանը դուր կգա բոլորին

Բաղադրիչներ

  • հավի ֆիլե — 300 գ
  • վարունգ — 150 գ
  • ոլոռ կանաչ պահածոյացված — 150 գ
  • թթվասեր — 150 գ
  • սամիթ — 100 գ
  • աղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լվանում և խաշում ենք հավի ֆիլեն:

Պատրաստի ֆիլեն հանում ենք կաթսայից, թողնում, որ սառչի, ապա կտրատում խորանարդիկներով:

Առանձին ամանի մեջ խառնում ենք կտրատված վարունգը, ֆիլեն, սամիթն ու պահածոյացված կանաչ ոլոռը:

Ապա ավելացնում ենք թթվասերն ու աղը և խառնում, թողնում ենք՝ աղցանը հանգստանա 15 րոպե և մատուցում:

Հավի մսով աղցան «Լեդիին» ավելի նուրբ համ հաղորդելու համար կարող եք աղցանին ավելացնել կտրատված արքայախնձոր և ընկույզ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *