Լյարդը մաքրելու բնական դեղամիջոց

Մարդու օրգանիզմը մշտական խնամքի կարիք ունի: Հատկապես տարիքի հետ առաջանում են նորանոր խնդիրներ, որոնք ժամանակին բուժելու դեպքում, չեք վնասի օրգանիզմը:

Օրգանիզմը հաճախակի պետք է ազատել կուտակված տոքսիներից մաքրել և բարելավել վիճակը: Տոքսիներից ազատվելու համար նախ պետք է մաքրել լյարդը: Ահա ձեզ ենք ներկայացնում մի բնական միջոց, որը կմաքրի լյարդը տոքսիներից, որի արդյունքում դուք կունենաք երիտասարդ և անթերի մաշկ:

Նշենք, որ այս դեղամիջոցը կարող եք օգտագործել հաճախակի, քանի որ այն համարվում է անվտանգ և չափազանց օգտակար միջոց:

Հարկավոր է.

Բաղադրիչներ

  • չֆիլտրված ձիթապտղի յուղ
  • թարմ քամած կիտրոնի հյութ

Պատրաստումը

Քամեք 1 հատ կիտրոնը, ավելացրեք թարմ հյութին 1-2 ճ/գ ձիթապտղի հյութ և վերջ, ձեր դեղամիջոցը պատրաստ է:

Ըմպելիքը օգտագործեք ամեն առավոտ՝ դատարկ ստամոքսին, մոտ մեկ ամիս:

Լյարդը մաքրող և նրա աշխատանքը բարելավող մի քանի խորհուրդ: Խմեք շատ ջուր օրվա ընթացքում, հրաժարվեք վնասակար սովորությւոններից (ծխախոտ, ալկոհոլ), օգտագործեք հարուստ մանրաթելերով սնունդ և ընդեղեն, քնեք լիարժեք՝ 8 ժամից ոչ պակաս:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика