Հասարակ նախաճաշը ևս կարելի է մատուցել նրան հաղորդելով տոնական տեսք: Շատ համեղ ուտեստ է ստացվում տապակած լոլիկը սովորական դասական ճանապարհով պատրաստված ձվածեղով:
Անհրաժեշտ մթերքներ են’
- 5 հատ ձու
- 5 հատ լոլիկ
- 20 գրամ կարագ
- աղն ու պղպեղն’ ըստ ճաշակի
- սամիթ’ ձևավորման համար
Պատրաստման եղանակը.
Թավան տաքացրեք և մեջը լցրեք կարագը: Լոլիկը կիսեք և շուռ տված վիճակում տապակեք այդ թավայի մեջ հինգ րոպե’ կափարիչը փակած վիճակում: Հետո կափարիչը վերցրեք և զգուշությամբ լոլիկների արանքում լցրեք ձուն’ աշխատելով այնպես անել, որ դեղնուցը չառանձնանա և ուտեստի տեսքը չընկնի: Ավելացրեք աղ և պղպեղ: Բարի ախորժակ: