Լվացքի մեքենան կարող է տարբեր հիվանդությունների աղբյուր դառնալ. ահա թե ինչպես ախտահանել այն

Բորբոսը շատ վտանգավոր է, այն կարող է սունկ առաջացնել, որն էլ մարդու կենդանիների մոտ կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Եթե բորբոս է հայտնվել նշանակում է դրա համար կան բարենպատ պայմաններ՝ բարձր խոնավություն և ջերմություն:

Լվացքի մեքենայի մեջ բորբոսի առաջացման հիմնական պատճառներն են

  • մշտական լվացքը 30-40 աստիճանի տակ
  • լրիվ չդատարկված ջուրը
  • լվացքի մեքենայի սխալ խնամքը,երբ ամեն լվացքից հետո մեքենան չի չորացվում
  • դռնակը գրեթե միշտ փակ է

Լվացքի մեքենայի մեջ առաջացած բորբոսը մաքրելու համար անհրաժեշտ է

  • մաքրող հեղուկ, ցանկալի է քլորի պարունակությամբ
  • սպունգ
  • տնտեսական ամուր ձեռնոցներ
  • 25 գ կիտրոնաթթու

Ինչ է պետք անել.

  1. Առաջին հերթին պետք է անձեռոցիկի կամ փափուկ գործվածքի օգնությամբ մաքրել լվացքի մեքենան:
  2. Այնուհետև մաքրող հեղուկը քսել ռետինե գոտում վրա, և հավասարապես տարածել:
  3. Դուռը փակել և թողնել 2 ժամ, որից հետո միացնել «Պարզաջրում» («Полоскание») ռեժիմը, որպեսզի հեղուկը մաքրվի:
  4. Լվցաքի փոշու համար նախատեսված կոնտեյներում լցնել կիտրոնաթթուն և միացնել լվացքի ռեժիմը ամենաբարձր աստիճանի տակ:
  5. Այս պրոցեդուրայից հետո լվացքի մեքենան կշողա ինչպես նորը:
  6. Այս գործողությունը կրկնել ժամանակ առ ժամանակ բորբոսի առաջացումը կանխելու նպատակով:

Լավ և ճիշտ խնամքը երկարացնում է լվացքի մեքենայի կյանքը, առանց որի այսօր հնարավոր չէ պատկերացնել կենցաղը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *