Բաղադրությունը`
- 2 հատ մեծ խնձոր
- 200 գրամ շաքարավազ
- Ձվի սպիտակուց
- Օշարակի համար`
- 80 մլ ջուր
- 220 գրամ շաքարավազ
Պատրաստման եղանակը`
- Խնձորները կտրատել, այն եփել 180°С ջեռոցի մեջ 15 րոպե, ապա այն կեղևից մաքրեք և բլենդերով հարեք, վրան ավելացրեք շաքարավազ ու խառնեք, թողեք սառի:
- Վրան լցրեք սպիտակուցի կեսը և հարեք, հետո ընթացքում ավելացրեք մնացած սպիտակուցը և մի քանի րոպե հարեք:
- Օշարակի համար շաքարավազը և ջուր եփեք: Այն նույնպես լցրեք սպիտակուցով բաղադրության վրա: Եվս 5-7 րոպե հարեք: Այն գդալով լցրեք ափսեի մեջ և թողեք ամբողջ գիշեր մնա: