Խնձորով այս թխվաքը կդառնա ձեր սիրելին․ այն շատ թեթև է, ախորժելի, նուրբ և համեղ, պատրաստվում է ամենամատչելի բաղադրիչներից։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- կաթ՝ 125մլ
- ալյուր՝ 180գ
- կարագ՝ 50գ
- դեղնուց՝ 2 հատ
- շաքարավազ՝ 140գ
- փխրեցուցիչ՝ 4գ
- խնձոր՝ 4 հատ
Պատրաստման եղանակ․
- Խնձորը մաքրել և կտրատել։
- Շաքարավազից 3ճ․գ․ մի կողմ դնել, իսկ մնացածը հարել դեղնուցների հետ՝ մինչ սպիտակ փրփուր կառաջանա։
- Կարագը հալացնել և 1/3 մասը լցնել հարած դեղնուցի մեջ, այնուհետև ավելացնել կաթը և լավ խառնել։
- Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը և խառնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի։ Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը և մեջը դնել խնձորի կտորները։
- Ամբողջ մակերեսին լցնել մնացած հալացրած կաթը և 3ճ․գ․ շաքարավազ։
- Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի և թխել պիրոգը՝ 30-35 րոպե։
Բարի ախորժակ։