Վերջերս ընկերուհիս պատմեց այս խորամանկության մասին: Տոնական աղցանների համար հավի կրծքամիս եփելիս պետք է կեղևոց կարմիր սոխը բաժանել 4 մասի և գցել մեջը: Միսը կստանա նուրբ վարդագույն երանգ: Վերջերս այդպես եմ անում միշտ:
- Սոխի կեղևը ապուրների համար շատ լավ բաղադրիչ է: Այն տալիս է հաճելի գույն և հետաքրքիր համ: Սունկ ավելացնելու դեպքում կստացվի աննման ապուր: Այն, ինչ հիմա կիմանաք սոխի մասին,իսկապես կզարմացնի Ձեզ: Սա իսկապես անհրաժեշտ տեղեկություն է:
- Սոխի միջոցով կարելի է մաքրել կաթսաների, գրիլի ցանցերի վրայի նստվածքը: Սոխը վերացնում է վատ հոտերը և մաքրում մակերևույթը: Որպեսզի կտրած սոխը չփչանա, պետք է կտրած մասերի վրա աղ լցնել:
- Սոխի հյութը մաքրում է քրտնքի հետքերը: Պետք է սոխի հյութը լցնել լաքաների վրա, թողնել որոշ ժամանակ և լվանալ: Սոխը նաև պաշտպանում է միջատներից: Տարայի մեջ լցնել ջուր, ավելացնել օղակներով կտրատած սոխ: Միջատները հեռու կմնան այդ տարածքից:
- Սոխը նաև օգնում է մաքրել կոշիկները, այն մաքրում է կոշիկների տակի հատվածը, կտորը և կաշին:
- Սոխի հակաբակտերիալ հատկության շնորհիվ սոխը օգնում է միջատների խայթոցների դեպքում և իջեցնում մաշկի մակերևույթի գրգռվածությունն ու բորբոքվածությունը:
- Շատերնը գիտեն սոխի օգտակար հատկությունների մասին, սակայն հոտի պատճառով չեն օգտագործում: Պարզվում է, որ սոխի կամ սխտորի տհաճ հոտը կարելի է շատ արագ անցկացնել, եթե ուտեք մի քանի հատ նուշ կամ ընկույզներ:
- Եթե չորացնեք սոխը փոքր կտորներով, ապա կարելի է այն օգատգործել որպես բնական համեմունք: Եթե սոխի փոքր կտոր դնեք ալյուրի պարկի մեջ, ապա ալյուրը կստանա հետաքրքիր համ: Դրանից պատրաստված հացն ու կարկանդակները, նրբաբլիթները կունենան հիանալի համ: