Խորտիկներ, որոնք պատրաստվում են հաշված րոպեների ընթացքում և սպառվում են նույն արագությամբ

Զարմանալիորեն համեղ խորտիկներ, ըստ այս պարզ բաղադրատոմսի, որը պատրաստվում է շատ արագ՝ 10 րոպեի ընթացքում: Խրթխրթան, աներևակայելի բուրավետ և ախորժելի կաթնաշոռով ու պանրով ձողիկները պատրաստվում են տապակի մեջ:

Նախաճաշի իդեալական կերակուր, որով կարող եք կերակրել Ձեր ողջ ընտանիքին: Կաթնաշոռով և պանրով ձողիկները շատ համեղ ուտեստ են, բայց եթե այն մատուցվում են ախորժելի` կծու սոուսով, այն կդառնա էլ ավելի համեղ:

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

  • 180 գրամ կաթնաշոռ,
  • 140 գրամ պանիր,
  • 1 ձու,
  •  2-3 ճաշի գդալ ալյուր,
  • Կանաչ սոխի կես փունջ,
  • Արևածաղկի ձեթ` տապակելու համար
  • Աղն ըստ ճաշակի։

Պատրաստուման եղանակը.

  1. Պինդ պանիրն անցկացրեք քերիչով։
  2. Կաթնաշոռը լցրեք տարրայի մեջ (կարող եք օգտագործել կաթնաշոռ ցանկացած յուղայնության, կարևորը, որ շատ թաց չլինի), խառնեք այն քերած պանրի հետ:
  3. Ավելացրեք մանր կտրտված կանաչ սոխը (կարելի է լցնել նաև սամիթ և մաղադանոս)։
  4. Հուշում: Պետք է վերջում ավելացնել կանաչիները. Այն շատ գեղեցիկ համ է տալիս պատրաստի ուտեստին: Բացի այդ, կարող եք ավելացնել նաև թակած սխտոր:
  5. Մեկ թարմ հավի ձուն լցրեք այս ամբողջ զանգվածի մեջ, և խառնեք պատառաքաղով:
  6. Խմորի մեջ լցրեք մի փոքր ալյուր (քանի որ այն կպչում է ձեռքերից) և հունցել:
  7. Սեղանի վրա շաղ տվեք ալյուր, վերցրեք մեկ ճաշի գդալ պանրից զանգված, գլորեք այն ալյուրի վրա, ձևավորեք բարակ ձողիկներ։
  8. Տապակը դրեք կրակի վրա, լավ տաքացրեք և լցրեք 2 ճ.գ. արևածաղկի ձեթ։
  9. Պանրով պատրաստված ձողիկները դրեք տապակի մեջ, և տապակեք երկու կողմերից` մինչև դառնա ոսկեգույն, մի քանի րոպեն բավական կլինի։
  10. Մատուցվող ափսեի մեջ դրեք աղցանի համար նախատեսված տերևներ և դրանց վրա ձևավորեք պանրի ձողիկները:
  11. Մատուցեք համեղ նախուտեստը կծու սոուսով, ինչպես նաև երկու վերամշակված պանիր (գերադասելի է պապրիկայով), լավ սառեցրեք, որից հետո անցկացրեք քերիչով։
  12. Քերած պանիրը տեղափոխել կաթսայի մեջ, լցրեք 100 մլ կաթ, ավելացրեք մեկ ճ.գ. թթվասեր (ցանկացած յուղայնության), աղ և պղպեղ` ըստ ճաշակի:
  13. Կաթսան դրեք կրակի վրա, լավ եռացրեք` անընդհատ խառնելով: Սոուսը պետք է լինի խիտ և համասեռ:
  14. Այն մատուցել սառեցված վիճակում:
  15.  Խորհուրդ ենք տալիս պատրաստել նաև աներևակայելի համեղ սմբուկով նախուտեստ։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика