Արագ պատրաստվող, համեղ և օգտակար այս կարկանդակը օրը հաջող սկսելու նախապայմաններից է: Խտացրած կաթով կարկանդակը Ձեզ կգոհացնի բոլոր առումներով:
Պատրաստման համար անհրաժեշտ են՝
- ձու՝ 3 հատ,
- խտացրած կաթ՝ 1 բանկա,
- ալյուր՝ 1 բաժակ,
- մարգարին՝ 250գ,
- սոդա’ թեյի գդալի ծայրով,
- քացախ՝ 0,5 թեյի գդալ,
- խնձոր՝ 3 հատ:
Պատրաստման եղանակը.
- Ձուն կոտրեք, լավ հարեք և վրան ավելացրեք խտացրած կաթը՝ լավ խառնելով:
- Հալեցրեք մարգարինը՝ ավելացնելով խտացրած կաթի և ձվի խառնուրդի վրա:
- Հետո վրան աստիճանաբար ավելացրեք ալյուրը՝ անընդհատ խառնելով:
- Սոդայի վրա ավելացրեք քացախը, խառնեք և լցրեք խմորի վրա:
- Այնուհետև լվացեք խնձորը, մանր կտրատեք և լցրեք խմորի մեջ, նորից խառնեք:
- Տեղադրեք ջեռոցի մեջ՝ 200 °С տաքացնելով, եփեք մինչև պատրաստ լինելը: Բարի ախորժակ: