Այս ուտելիքը իդեալական համապատսխանում է անսպասելի ճաշկերույթի կամ նախաճաշի դեպքում։
Այս պանրե ձողիկները կարելի է մատուցել կետչուպով կամ պատրաստել ձեր սիրելի սոուսը։
Բաղադրիչներ՝
- 180 գրամ յուղային կաթնաշոռ,
- 140 գրամ պինդ պանիր,
- 2,5 ճաշի գդալ ալյուր,
- 1 հավի ձու,
- մի փոքր կանաչ սոխ՝ ըստ ճաշակի։
- Լցնում ենք աղ նորից ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը՝
- Քերում ենք պանիրը միջին քերիչով։
- Ավելացնում ենք դրա վրա կանթաշոռ։
- Մանր կտրատում ենք սոխը և նույնպես ավելացնում կանթաշոռապանրային զանգվածին։
- Ավելացնում ենք ձու։
- Աստիճանաբար ավելացնում ենք ալյուր։ Խմորը կկպչի ձեռքին, բայց ուադրություն մի դարձրեք։
- Տապակայի մեջ տաքացնում ենք զտված ձեթը ։
- Ձևավորում ենք խմորից երկար ձողիկներ և տապակում տապակայի մեջ։
Բարի ախորժակ։